Սանահինի վանական համալիրի Զաքարյան իշխանների դամբարանի մոտ երկու հին տապանաքարեր տեղահանվել, մի կողմ են նետվել և տեղում նոր գերեզման է կառուցվել: Այս մասին ահազանգում են ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր:
ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյան Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունը տեղյակ չի եղել կատարվածից: Այժմ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխան բոլոր քայլերը:
«Դիմելու ենք Մայր աթոռին, քանի որ սեփականության իրավունքով նրանց տարածքն է և մարզպետարանին: Բանավոր արդեն դիմել ենք համայնքի ղեկավարին: Մինչև իրավապահ մարմիններին դիմելու ենք, մինչև արդյունքի հասնենք»,- ասաց Աբրոյանը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով էլ՝ նման երևույթի կարելի է ականատես լինել ոչ միայն Սանահինում, այլ նաև Առինջ գյուղի գերեզմանոցում և շատ այլ տեղերում. հին խաչքարերը, տապանաքարերը հեռացնում են և տեղում նոր թաղում են կատարում:
«Սա ամբողջ հանրապետությունով մեկ է: Անհարգանք վիճակից է գալիս: Բոլոր գյուղերում ուր գնում ես, տապանաքարերը շաշկի են սարքել և խաղում են»,- նշեց նա:
Ըստ հուշարձանագետի՝ սա ոչ թե մշակույթի, այլ կրթության նախարարության խնդիրն է: Նրա խոսքով՝ հայ հասարակությունը նախնյաց ժառանգության հանդեպ պետք եղած հարգանքը չունի:
«Սա կրթական խնդիր է, մշակույթի նախարարությունը այստեղ իսկապես ոչինչ չի կարող անել: 25 հազար հուշարձան կա, ինչպե՞ս պետք է հսկի, գիշեր-ցերեկ պահակնե՞ր նշանակի»,- ասաց Կարապետյանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42