Սա առնվազն անարգալից վերաբերմունք է գործընկեր երկրի նկատմամբ: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսպիսի հայտարարություն է արել՝ խոսելով ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիներին տուգանելու և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի այն առաջարկի մասին, որ, եթե ուզում ենք, որ հայկական վարորդական իրավունքի վկայականները գործեն Ռուսաստանում, պետք է ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տրվի:
«Այս երևույթը լուրջ ոտնձգություն է Հայաստանի սուվերենության նկատմամբ: Երբ օրենքն այդ տեսքով մտավ Պետդումա, այնտեղ նշվում էր՝ ՌԴ-ում կթույլատրվի ազգային վարորդական իրավունքի վկայականներով մեքենա վարել այն երկրների քաղաքացիներին, որտեղ երկրորդ պետական լեզուն ռուսերենն է: Արդեն մեսիջ կա՝ դեպի ուր է գնալու, նախանշաններ կան: Խնդիրն ավելի խորքային է»,- ընդգծել է Գորգիսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը փաստորեն մի կառույցի անդամ է, որտեղ կան պայմանավորվածություններ, կառույցն ունի փաստաթուղթ, որը չի գործում փաստացի: Այսինքն՝ ԵԱՏՄ-ի պայմանագիրը, որը ստորագրել են բոլոր կողմերը, ունի դրույթներ, որտեղ հստակ ասվում է, որ պետք է ապահովվի երկրներում աշխատուժի ազատ տեղաշարժի, գումարների, ռեսուրսների ազատ տեղաշարժի իրավունքը, որը, պատգամավորի խոսքով՝ փաստացի խախտվել է երկրի օրենքի մակարդակով:
«Սա անթույլատրելի է, որովհետև միջազգային պայմանավորվածությունն ավելի բարձր իրավական ուժ ունի: Պարոն Մարուքյանն այս թեմայով նամակ էր գրել Տիգրան Սարգսյանին, հիմա ԵԱՏՄ-ի ղեկավարությունում է, որն այդպես էլ մնաց անպատասխան: Նամակում շատ լուրջ հիմնավորվել էր, թե ինչ-ինչ կետերով է հակասում ԵԱՏՄ-ի պայմանագրին և դա որևէ հետևանք չունեցավ»,-պատմել է «Ելք»-ի պատգամավորը:
Նրա դիտարկմամբ՝ սա այդ կառույցի կողմից արհամարհական վերաբերմունք է մեր երկրի նկատմամբ: ԵԱՏՄ-ում հայկական կողմի ներկայացուցիչները, Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ պետք է պաշտպանեն Հայաստանի շահը, նրանք պարտավոր են ի պաշտոնե պաշտպանել Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների շահերը: Բայց կրկին անգործություն է:
«Ես չգիտեմ ինչքան ճնշումներ կգործադրվեն իշխանությունների վրա այս միտումն առաջ տանելու համար: Սա առաջին դեպքը չէ, որ ԵԱՏՄ-ում ոտնահարվում են Հայաստանի իրավունքները: Երբ տեսնում ենք, որ բոլոր կողմերից ոտնահարվում են մեր շահերը, պետք է ինչ-որ քայլեր կատարենք, որը չկա»,-նշել է «Ելք»-ի անդամը:
Ըստ նրա՝ մենք ունենք մեծ թվով քաղաքացիներ Ռուսաստանում, ովքեր աշխատում են, տաքսի են վարում, մթերք են մատակարարում, հիմա բոլորը դառնալու են գործազուրկ, բոլորը պետք է վերադառնան Հայաստան: Նրա խոսքով՝ մի մասը կվերադառնա, մի մասը գուցե կաշառք տալով ոստիկաններին, մնա, մի մասը ստիպված ՌԴ վարորդական իրավունքի վկայական հանի, այն պարագայում, երբ իրենք դե յուրե պարտավոր չեն:
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32