ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները և նախարարի այցը դիտում որպես այդ հարաբերությունների առաջմղման կարևոր խթան: Նշելով, որ Հայաստանը թանկ է գնահատում երկու բարեկամ պետությունների միջև դեռևս Էմիրաթների լուսահոգի նախագահ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի կենդանության օրոք ձևավորված փոխգործակցությունը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները օր օրի զարգանում և ամրապնդվում են: Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ընթացիկ տարվա գարնանը իր այցը Արաբական Միացյալ Էմիրություններ, որը որակական նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին։ Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի այցը Հայաստան հայ-էմիրաթական համագործակցության օրակարգը կհարստացնի նոր բովանդակությամբ:
Շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար՝ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նրան փոխանցել է իր երկրի ղեկավարության ջերմ ողջույնները և բարեմաղթանքները: Նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերություններին կարելի է ավելի մեծ տեմպ հաղորդել, քանի որ կա երկու երկրների բարձր ղեկավարության քաղաքական կամքը և այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու համար ձևավորված ամուր հիմք:
ԱՄԷ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին՝ Աբու Դաբի էմիրության թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ԱՄԷ-ում բնակության իրավունք ունեցողներին դյուրացված կարգով ՀՀ մուտքի արտոնագրեր տալու, ապա նաև ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու որոշման համար, որը, ըստ նրա, մեծ և կարևոր քայլ էր երկու երկրների համար:
Նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը նշել է, որ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ էներգետիկայի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում երկուստեք զգալի աշխատանք կա իրականացնելու փոխգործակցության առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար և պատրաստ է իր հայ գործընկերոջ հետ միասին ջանքերը կենտրոնացնելու այդ ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
10:03
19:04
18:35
18:17
18:08
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
19:04 09.07.25
11:34 09.07.25
11:45 10.07.25
11:23 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03