ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը կարճատեւ զրույց են անցկացրել Համբուրգում «քսյանյակի» գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ընթրիքի վերջում: Հուլիսի 18-ին այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
«Այսպես կոչված երկրորդ հանդիպում նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի միջեւ չի եղել, եղել է կարճատեւ զրույց ընթրիքի վերջում»,- ասել է Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչը: Նա նաեւ նախագահների երկրորդ հանդիպման փաստը թաքցնելու փորձի մեղադրանքները որակել է «ստահոդ, ստոր եւ անհեթեթ»:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաեւ հավաստել է, որ ընթրիքում նախագահների զրույցի ժամանակ ներկա է եղել սոսկ ռուսաստանցի թարգմանիչը, քանի որ ԱՄՆ-ի ղեկավարի թարգմանիչը ռուսերենին չի տիրապետել: «Դա ոչ միայն իրոք բացարձակապես նորմալ է, դա պետությունների ղեկավարների հետ փոխգործակցելու՝ նախագահի պարտականությունների մի մասն է»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Թրամփը քննադատել է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներին, որոնք Պուտինի հետ իր զրույցը որակել են «գաղտնի ընթրիք»՝ այդ հրապարակումները բնորոշելով որպես սարսափելի:
«Ստախոս զանգվածային լրատվամիջոցների պատմությունը Պուտինի հետ գաղտնի ընթրքի մասին պարզապես սարսափելի է: G20-ի բոլոր ղեկավարները եւ նրանց տիկնայք հրավիրված են եղել Գերմանիայի կանցլերի կողմից: Մամուլը տեղյակ է եղել»,- գրել է նա իր Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01