ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովին մասնակցել են նաև ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև տարածքային զարգացման և համայնքների խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է համաժողովի դերը տարածքային զարգացման հարցում, ասել, որ այսօր Հայաստանը գտնվում է տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու ճանապարհին և այս համատեքստում կարևորել է Եվրամիության իրական, գործնական և լրջագույն օգնությունը Հայաստանին ամբողջ գործընթացն իրականացնելու համար:
2016 թվականին ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո արդեն կառավարությունը հաստատել է 10 մարզերի ռազմավարությունները: Տեղեկացնելով այս մասին, նախարարը վստահեցրել է, որ պետությունը շատ լուրջ է վերաբերվում տարածքային զարգացմանը և համաչափության ապահովմանը, հիշեցրել, որ կառավարության նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ամենահիմնական հարցերից մեկն առանձնացրել և ֆիքսել է երկրի տարածքների համաչափ զարգացումը:
«Այսօր, երբ մենք այս ամբողջ պրոցեսը հասունացրել ենք և արդեն գործնական կիրառման դաշտ ենք մտնում, մեր ջանքերի համախմբումը խիստ կարևոր է: Արդեն ավարտում ենք մարզերում համաչափությունն ապահովելու և զարգացում ապահովելու համար ֆինանսական կառույցի փաստաթուղթը: Մեր համապետական բյուջեի ներսում մենք ոչ ուղղակիորեն առանձնացնելու ենք տարածքային զարգացման ֆինանսավորման միջոցները, հետո համապատասխան նախարարությունները համաձայնեցնելով հարցերը մարզերի, մարզպետների և համապատասխան հոգաբարձուների խորհրդի հետ, որից հետո միայն սկսվելու են իրականացվել ներդրումները: Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին, որը պետք է ապահովի ՀՆԱ, որը պետք է ապահովի աշխատատեղ և ավելացված արժեք: Իսկ 30 տոկոսը սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներին: Այս հարաբերակցությունն է ֆիքսել պետությունը, կառավարությունը, որով և մենք առաջնորդվելու ենք»,-ասել է Դ. Լոքյանը, տեղեկացնելով, որ մինչև սեպտեմբեր սկսելու են արդեն գործառնական ծրագրերի քննարկումները: Նախարարը հայտարարել է, որ տարածքային զարգացումը արդյունավետ չի կարող լինել, եթե տեղական դերակատարները` հատկապես համայնքները չակտիվանան:
Ռոբերտ Գիրեյկոն իր ելույթում նկատել է, որ տարածքային զարգացման հարցերի հետ կապված համագործակցությունն ավելի ինտենսիվ է դարձել:«Այսօր Հայաստանն իրականացնում է ժամանակակից տարածքային զարգացման քաղաքականություն, դրանում կարող ենք համոզվել եվրոպական երկրների կամ այլ երկրների հետ համեմատելիս: Հայաստանում առաջընթացն այս ոլորտում վերջին 2-3 տարիներին ահռելի է եղել»,-ասել է Ռ. Գիրեյկոն, վստահեցրել, որ շարունակելու են համագործակցությունը ՀՀ ՏԿԶ նախարարության հետ:
Համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային զարգացման բարեփոխումների ընթացքին, ներկայացվել են ԵՄ փորձնական տարածքային զարգացման ծրագրի հիման վրա ձևավորված մոդելներ: Համաժողովի երկրորդ օրը մասնակիցներն այցելելու են Դիլիջան և Գյումրի, որտեղ հնարավորություն են ունենալու ավելի խորը ծանոթանալ տարածքային զարգացման միջամտությունների ժամանակակից ինտեգրված մոտեցումներին:
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58