Մի՞թե հայրենիք վերադառնալու համար անոնսներ են պետք, նախապատրաստություններ, տեղեկատվական հոսքեր։ Մի՞թե հայրենիք վերադառնալիս պետք է սպասել մի քանի օր, որ հետո մեծ շուքով գնալ հայրենիք։ Հայրենիքը հարսի տուն չէ, որ առանց քավոր ու սինի չգնաս, հայրենիք գնալուց մուտքի մոտ սինիներ չեն պարացնում, հայրենիքի հարևաններին էլ լուսամուտներից սինիներով պարին հետևել չեն տալիս։ Հայրենիքը հարսի տուն չէ, որ հետդ կոնյակ տանես, հակառակ դեպքում հետո էլ պետք է կարմիր խնձորը բերես։
Հայրենիքը միշտ էլ սպասում է հայրենասեր որդուն, անգամ այն դեպքում, երբ որդին լքել էր հայրենիքը ու ծանր շրջանում դեռ չէր որոշել, որ պետք է լինել հայրենիքում։ Հայրենիքն ավելին է, քան տռանզիտով մեկնվող որևէ երկիր, երբ տռանզիտ հատվածում մի քանի օր պետք է սպասես։
Հայրենիքը երբեք չի մոռանում իր հերոսին, անգամ այն դեպքում, եթե հերոսը հայրենիքի ծանրագույն օրերում հայրենիքում չի եղել։ Հայրենիքը միշտ մտածում է, որ հերոսն ուրեմն շատ ավելի կարևոր գործեր ունի։ Այդպես է հայրենիքը, մեծ ծնող է հայրենիքը, ով միշտ հասկանում է զավակին։ Այն ունի ընդամենը մեկ զգացմունք իր որդիների հանդեպ, դա սերն է ու գրկաբացությունը։
Այլ հարց է, որ հերոսը հայրենիքին է փորձում ինչ-որ բան համոզել, ապացուցել, բայց մոռանալով, որ հայրենիքը չի հետազոտելու այդպիսի որևէ ապացույց։ Այդպիսի ապացույցներն, իրականում, հայրենիքի համար չեն, այլ ապացուցել փորձողի համար ինքն իրեն առիթ կամ մխիթարանք ապահովելու միջոցներ են։
Սամվել Բաբայանն իսկապես հերոս է, ինձ համար նա լավագույն ռազմական գործիչներից է։ Այսօր իմացա, որ Սամվել Բաբայանն անգամ հուզված է եղել Արցախում, նույնիսկ արցունք են նկատել նրա աչքերին։ Փաստորեն Բաբայանն իսկապես չէր հավատում, որ հայրենիքն իր որդիներին միշտ սպասում է, անկախ նրանից, որ ծանր պահերին կողքին չի եղել։ Կամ գուցե եղել է, բայց...
Բայց մի ծանր բայց էլ կա, հայրենիքն այն մարդիկ չեն, որոնք աղ ու հացով են դիմավորում։ Այդ մարդիկ հայրենակիցներ են։
Արցախյան պատերազմի հերոս Սամվել Բաբայանն իմ հերոսն է, անկախ վերոգրյալ մտքերիցս։ Ես իմ հերոսին հարգում եմ, պարտական եմ, անկախ վերոգրյալ մտորումներիցս... Երկար կյանք մեր բոլոր հերոսներին։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02