Միկրոալիքային վառարանի կամ վարսահարդարիչի օգնությամբ նոթատետրում գրվածը ջնջելը և հաջորդ օրվանից ամեն ինչ սկզբից սկսելն այլևս ֆանտաստիկա չէ։ Կայացավ EcoPad բազմակի օգտագործման հնարավորությամբ հայկական առաջին նոթատետրի շնորհանդեսը։
«Թի-Էս-Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը EcoPad-ի շնորհանդեսի ժամանակ նշեց, որ նոթատետրն ունի յուրօրինակ հատկություններ։
«Այս նոթատետրի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարել երիտասարդ հայ ինժեներներ՝ մոտ 4-6 ամիս։ Շատ ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել և հպարտ ենք այսօր ասել, որ մեր EcoPad-ը պատրաստված է վերամշակված թղթից»,- ասաց Շաքարյանը։
Նոթատետրը հնարավոր է օգտագործել մի քանի անգամ՝ դնելով այն միկրոալիքային վառարանի մեջ կամ չորացնելով վարսահարդարիչի օգնությամբ։
EcoPad-ը միկրոալիքային վառարանում մեկ բաժակ ջրի հետ դնելուց 4 րոպե հետո այնտեղ արված բոլոր գրառումներն անհետանում են և ունենում ենք բոլորովին նոր նոթատետր։ Վառարանում դնել կարելի է 10 անգամ, իսկ վարսահարդարիչով կրկնակի կարելի է օգտագործել։
EcoPad-ն իրեն կից ունի բջջային հավելված, որը հասանելի է և՛ Android, և՛ IOS բջջային օպերացիոն համակարգերի համար։ Այն հնարավորություն է տալիս նոթատետրում եղած ողջ ինֆորմացիան սքանավորել և պահպանել այդ համակարգի մեջ։ Նոթատետրը բաղկացած է 70 էջից և տրված է հատուկ կետիկավոր բաժանում, որպեսզի, թե՛ նկարողներին, թե՛ պարզապես գրառումների համար ավելի հասանելի լինի։ Նոթատետրի ամրակարն անվտանգ է միկրոալիքային վառարանում դնելու համար, այն ստեղծված է հատուկ նյութից։
EcoPad-ն արժե 13.000 դրամ և իր հետ ունի նաև գրիչ, որի հետևի հատվածում կա ռետին։
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03