Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր բանակում ծեծի ենթարկվելու հետեւանքով հոգեկան խնդիրներ ձեռքբերած Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի բողոքը: NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ այս պահին սպասում են. դատախազությունը, եթե վճռաբեկ բողոք բերի, երեք ամիս պետք է սպասեն, իսկ եթե ոչ` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճման դեմ ներկայացրած բողոքի դատաքննություն կիրականացնի:
Արա Ղարագյոզյանը նաեւ նշեց, որ չնայած դատախազությունը Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով հարուցված քրեական գործը կարճել էր, սակայն, պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Արթուրն իր առողջական խնդիրները ձեռք է բերել բանակում. «Արթուրը Վերաքննիչ բողոքի քննությանը դատարն եկել էր, սակայն, շատ վախեցած էր»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու գործը կարճվել էր հանցադեպի բացակայության հիմքով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:
Արթուր Հակոբյանը 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել: Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում, որի հետեւանքով էլ ձեռք է բերել առողջական խնդիրներ:
Նշենք, որ 19-ամյա Արթուր Հակոբյանը, թեեւ հոսպիտալից տուն է տեղափոխվել, բայց չի ապաքինվել. պարբերաբար ուշագնաց է լինում, սրտխառնոցներ ունենում: Արթուրին լուրջ հետազոտություն եւ բուժում է հարկավոր, սակայն, ընտանիքը բավականաչափ գումար չունի:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47