«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արտաշես Ջավադյանը: Նա բյուրոն ղեկավարել է ձևավորման պահից: Մեր իրականությունն այնպիսին է, որ նման դեպքերում կառույցը հիմնադրած, աճեցրած անձինք չեն կարող իրենց այդքան ճոխություն թույլ տալ և մի օր, հանկարծ որոշել, որ սեփական կամքով պետք է դիմում գրեն ու հեռանան այդտեղից: Նման կտրուկ որոշումներ հիմնականում ընդունվում են կրիտիկական պահերին և ճնշող փաստերի առկայության դեպքում միայն: ՊՈԱԿ–ի հասարակայնության և մամուլի հետ կապերի պատասխանատու Լանա Մշեցյանը «Փաստին» փոխանցեց, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրենն իսկապես ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, իսկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Խաչիկ Մուրադյանը: Մեր տեղեկություններով Ա. Ջավադյանը բավականին երիտասարդ է և պաշտոնից ազատվել է ոչ թե թոշակի անցնելու, այսինքն՝ տարիքը լրանալու պատճառով, այլ ավելի լուրջ պատճառ կա: Եվ հավանաբար այն առնչվում է ԵՊՀ–ում հաշվապահների կողմից ուսանողների ուսման վարձը համալսարանի բյուջե չմուտքագրելու և յուրացնելու գործի հետ, քանի որ բյուրոյից կորել էր գործին առնչվող մի ողջ հատոր: Եվ չնայած ամիսներ առաջ «Հրապարակը» Ջավադյանից ճշտել էր տվյալ գործին առնչվող հատորը կորցնելու մասին, նա էլ չէր հերքել, նշելով, որ հարցն այն է, որ բյուրոն տարին 10 հազար էքսպերտիզա է իրականացնում և այդ ընթացքում, հնարավոր է մարդկային գործոնի հետևանքով, զուտ տեխնիկական պատճառներով, այլ գործի հետ կցած–գնացած լինի մեկ այլ տեղ: «Հիմա նախորդ ամսվա բոլոր ուղարկված գործերը նայում են, որովհետև կորելու տարբերակ գրեթե խելքին մոտ չէ: Այստեղ պահակախումբ կա, և փորձագետները ստորագրություն են դնում: Եթե պարզվի, որ ինչ–որ մեկը գողություն է կատարել կամ անփութությամբ կորցրել է և այլն, դա այլ հարց կլինի» թերթին ասել էր Ջավադյանը: Հիմա փաստորեն կարծես թե այդ «այլ գործի» տարբերակն է սկսել աշխատել և այդ պատճառով է ՊՈԱԿ–ի հիմնադիրը որոշել հեռանալ այդտեղից ու գիտությամբ զբաղվել: Դե գիտական ոլորտում էլ ավելի շատ գտնում են, քան կորցնում, ուստի կարծում ենք, որ եթե այս խմորը ավելի շատ ջրի կարիք չունենա, Ջավադյանը կշարունակի գիտական նվաճումներով հարստացնել ազգային ֆոնդը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
14:37
14:22
14:09
13:56
13:26
13:15
13:02
12:44
12:21
12:04
11:45
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03