ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող չափավոր սիրիական ընդդիմությանը զինելու և մարզելու ԿՀՎ-ի գաղտնի ծրագիրը, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, ովքեր խոսել են անանունության սկզբունքով:
Ծրագիրը մեկնարկել էր 2013 թվականին Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ և ուղղված էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալմանը:
Պաշտոնյաները նշել են, որ գաղտնի ծրագիրը դադարեցնելը խոսում է Ռուսաստանի հետ աշխատելու ճանապարհներ փնտրելու հետ կապված Թրամփի ցանկության մասին: Այն նաև վկայում է Վաշինգտոնի սահմանափակ լծակների և Ասադին իշխանությունից հեռացնելու ոչ վճռական ցանկության մասին:
Պաշտոնյաների խոսքերով՝ Թրամփն այդ որոշումը կայացրել է մոտ մեկ ամիս առաջ՝ Սպիտակ տանը ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի հետ հանդիպումից հետո: Այդ հանդիպումը կայացել է Գերմանիայում հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ:
Թրամփ-Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ-ն և Ռուսաստանը հայտարարել են հարավարևմտյան Սիրիայում՝ Հորդանանի հետ սահմանին, որտեղ երկար ժամանակ գործում էին ԿՀՎ-ից աջակցություն ստացող ապստամբները, հրադադարը պաշտպանելու շուրջ ձեռքբերված համաձայնության մասին: Թրամփը նշել է, որ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը Մոսկվայի հետ կառուցողական աշխատանքային հարաբերությունների օգուտներից մեկն է:
Թերթը գրում է, որ Մոսկվան, որը Սիրիայում աջակցում է Ասադի իշխանությանը, կողջունի պստամբներին ԿՀՎ-ի աջակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը: Ծրագիրն աջակցող որոշ ներկա և նախկին պաշտոնյաներ այդ քայլը խոշոր զիջում են անվանում:
«Սա կարևոր որոշում է: Պուտինը հաղթեց Սիրիայում»,- ասել է պաշտոնյաներից մեկը թերթին:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01