ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որպես բանակի (ցամաքային զորքերի) նախարարի պաշտոնի թեկնածու է առաջադրել Մարկ Էսպերին՝ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերական հսկայի՝ Raytheon ընկերության նախկին փոխնախագահին: Հուլիսի 19-ին համապատասխան հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Թրամփն արդեն այս պաշտոնում առաջարկել էր ամերիկացի միլիարդատեր-ներդրող Վինսենթ Վիոլային, ինչպես նաեւ Թենեսիի նահանգի Սենատի անդամ Մարկ Գրինին: Առաջինն իր թեկնածությունը հանել է իր մասնավոր եւ պետական շահերի պոտենցիալ բախման հնարավորության պատճառով, իսկ երկրորդը՝ սեռական փոքրամասնությունների, իսլամի եւ էվոլյուցիայի տեսության թեմայով արտահայտությունների առանչությամբ իր վրա հարձակումների ֆոնին:
Բանակի նախարարությունը մտնում է ԱՄՆ-ի պաշտանական գերատեսչության կազմի մեջ: Դրա ղեկավարը պատասխանատու է, մասնավորապես, ամերիկյան ցամաքային զորքերի նյութա-տեխնիկական ապահովման, ինչպես նաեւ մարդկային եւ ֆինանսական պաշարների համար, որոնք գտնվում են դրանց տնօրինության ներքո: Ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ բանակի նախարարները նախագահական կաբինետի անդամներ չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44