Եթե ««Ելք» դաշինքի որոշ գործիչներ եւ կոնկրետ «Լուսավոր Հայաստանը» չեն ողջունում Հայաստանի ԵԱՏՄ միանալը, դա իրենց խնդիրն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ հայկական վարորդական իրավունքով Ռուսաստանում աշխատել թույլ չտալու վերաբերյալ արած հայտարարությանը, թե ԵՏՄ համաձայնագիրը խախտվում է ի վնաս ՀՀ քաղաքացիների:
««Ելք» դաշինքի որոշ գործիչներ եւ կոնկրետ «Լուսավոր Հայաստանը» չեն ողջունում Հայաստանի ԵԱՏՄ միանալը, դա իրենց խնդիրն է: Ես պետք է նշեմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, միայն քաղաքական որոշում չէ, այն որոշում է, որն ամրագրված է տնտեսական հաշվարկներով: Մենք երբ որոշում ենք կայացրել ԵԱՏՄ-ին անդամակցելու, հստակ հաշվարկներ ենք արել: Մենք միացել ենք 170 միլիոնանոց շուկային, Հայաստանում եւ Արցախում շեշտակի ավելացել է զբոսաշրջիկների թիվը, որի առյուծի բաժինն հենց ԵԱՏՄ-ինն է: Լոկ քաղաքական հայտարարություններ չպետք է կատարենք առանց լուրջ հիմնավորումների: Դուրս գալու կոչեր անողները գյուղացիներին, քաղաքացիներին հարցրե՞լ են, պատկերացնու՞մ եք, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս եկանք՝ գյուղացիական տնտեսությունները, ծիրանագործությունը, խաղողագործությունը, կոնյակագործությունն ինչքան վնասներ են կրելու, հաշվարկ արե՞լ են: ԵԱՏՄ-ն այսօր այլընտրանք չունի»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Հայաստանի իշխանություններին արած առաջարկությունն այն մասին, թե ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ պետք է տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում, նշեց, որ այդ հայտարարություն անգամ քննարկման առարկա չի կարող լինել:
«Նույնիսկ քննարկման ենթակա հայտարարություն չէր, ամոթ է այդ մասին քննարկումներ անցկացնել: Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է եւ միակ պաշտոնական լեզուն մնալու է հայրենը: Սա հստակ է եւ վերջնական»,-ասաց նա:
news.am
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47