ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներ Դանիել Մուլլանին, Ջեյսոն Բունտինին և Քարիշա Կույպերսին:
Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող խնդիրներ, մասնավորապես օրենսդրական բարեփոխումներին, մտավոր սեփականության պաշտպանությանն ու օտարերկրյա նոր ներդրումային ընկերությունների մրցակցային հնարավորություններին առնչվող հարցեր:
Իր խոսքում Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Լ. Դանիել Մուլլանին կարևորել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքները տնտեսական տիրույթում խաղի հավասար պայմանների, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության և արդարացի մրցակցության ապահովման հարցերում, ինչը նրա խոսքով շահեկան կլինի Հայաստանում բոլորի համար և նոր հնարավորություններ կբացի օտարերկրյա ներդրումների համար:
Ա. Շաբոյանը անդրադարձել է Հայաստանի մրցակցային մարմնի առաջնահերթություններին՝ ներկայացնելով այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ հատկապես վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել և էական խնդիրներ են լուծվել: Մասնավորապես, ՏՄՊՊՀ նախագահը խոսել է մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում առաջացած խնդիրներից՝ նշելով, որ երբեմն այս կամ այն ապրանքային նշանի գրանցման միջոցով որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձում են մուտքի խոչընդոտներ ստեղծել: Որպես օրինակ Ա. Շաբոյանը ներկայացրել է վերջերս ՏՄՊՊՀ վարույթում գտնված երկու գործեր, որոնք առնչվում են ամերիկյան ՝ «BURGER KING» և «Մայքրոսոֆթ» ընկերությունների Հայաստանի ներկայացուցչությունների գործունեությանը: Հարուցված վարչական վարույթի արդյունքում Մրցակցային հանձնաժողովը պաշտպանել է վերոնշյալ ընկերությունների շահերը:
ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձել է նաև Համաշխարհային մրցունակության զեկույցի գնահատականներին, որի համաձայն Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ տարեցտարի զգալի առաջընթաց է արձանագրվում:
Երկուստեք ընդգծվել է տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության սերտացման և նոր երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58