Խորհուրդներ ձեր հագուստին և կոշիկներին ավելի երկար կյանք տալու համար
23.07.17 | 19:34
- Մինչ ձեր վերնաշապիկը լվանալը հագուստի թևերի տակ քսեք կիտրոնի և ջրի խառնուրդ, որպեսզի խուսափեք քրտինքի հետքերի տարածումից և գունաթափումից:
- Կայծակնաճարմանդը խրվել է մի դիրքում և չի՞ շարժվում. երկու կողմից ճարմանդի վրա յուղամատիտ քսեք:
- Հագուստը կարող եք ավելի արագ չորացնել՝ դա սրբիչի մեջ փաթաթելով և շատ ուժեղ սեղմելով:
- Եթե ձեր գործված սվիտերը նեղացել է, դուք կարող եք այն կրկին իր հին չափին բերել տաք ջրի մեջ մազի կոնդիցիոներ ավելացնելով և սվիտերը այդ ջրում մի քանի րոպե պահելով:
- Եթե անգոլայից կարված ձեր սվիտերը շատ է մազմզուկներ թափում, ուրեմն դրեք դա տոպրակի մեջ և 3 ժամ պահեք սառնարանի մեջ: Այդպես դուք միանգամից կազատվեք սվիտերի ավելորդ թափվող մազմզուկներից:
- Ձեր ջինսերի գույնը լվանալիս այլևս չեն խամրի եթե վերջում մի փոքր քացախ ավելացնեք:
- Լվացքի վերջում փափկեցնող նյութ ավելացնելու փոխարեն կարող եք ավելացնել նարդոսի յուղ, որը հրաշալի բույր կտա ձեր հագուստին:
- Եթե եղունգների լաք քսեք թուլացած կոճակների վրա, ապա դրանք այլևս չեն ընկնի:
- Եթե ցանկանում եք, որ սոսինձն ավելի շուտ չորանա, ընդհամենը մի քանի կաթիլ ջուր ավելացրեք սոսնձի վրա:
- Ձեր սիրելի ջինսերը փոքրացե՞լ են: Ուղղակի հետևեք այս խորհրդին:
- Մանկական մարմնի փոշին կօգնի ազատվել հագուստի վրայի յուղի հետքերից:
- Ազատվեք հագուստի վրա խոտի թողած կանաչ հետքերից մեկ ճաշի գդալ ափսե լվալու հեղուկով և 2 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդով: