Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց վերջին 10 տարվա ընթացքում՝ Բակո Սահակյանի կառավարման շրջանում Արցախում գրանցված առաջընթացը:
«Տասը տարվա ընթացքում ակնառու դրական զարգացումներ կան: Բնակչության թիվը տասնմեկ հազարով աճել է, ՀՆԱ-ն աճել է, հատուկ ծրագրեր են իրականացվել՝ ուղղված նորաստեղծ ընտանիքներին, ծնելիության աճին»,-ասաց նա:
Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ հարցում են անցկացրել Արցախում, և ըստ արդյունքների՝ 75 տոկոսը կողմ էր, որ Բակո Սահակյանը շարունակի պաշտոնավորել, իսկ 10-12 տոկոսը կողմ էր Վիտալի Բալասանյանի պաշտոնավարմանը:
«Այսպիսով Ազգային ժողովի ընտրությունը մեծամասամբ արտացոլում է ժողովրդի ցանկությունը»,-ասաց նա:
Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ այնտեղ արմատական ընդդիմությունը չի աշխատի:
«Ղարաբաղը ուրույն իրավիճակում է գտնվում, և ժողովրդավարական չափորոշիչները նրանց նատմամբ կիրառելը կլինի սխալ»,-ասաց նա:
Գուրգեն Եղիազարյանը ևս նկատեց, որ Բակո Սահակյանը վայելում է բացարձակ հարգանք ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում:
«Տեսե՛ք՝ ինչպիսի զարգացում է ապրել Արցախը, և այդ ամեն ինչի թիկունքում ուրախ, հպարտ կանգնած է Բակո Սահակյանը: Փա՛ռք Աստծո, Բակո Սահակյանը ժողովրդի կողմից ընդունված է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նա նշեց, որ նախ Ադրբեջանում պետք է որևէ բան աներ միջազգային հանրությունը:
«Ապրիլյան քառօրյա պատերազմը որոշակի ուղղումներ մտցրեց, սրբագրեց իշխանական կառավարման համակարգը»,-ասաց նա և Հայաստանի իշխանությանը խնդրեց ավելի քիչ գնալ Արցախ՝ լուսանկարվելու:
«Թողեք Արցախն իր համար զարգանա: Ողջունում եմ այս ընտրությունը, շնորհավորում եմ Արցախին, ճիշտ ընտրություն եք կատարել, և մենք է պետք է սատար կանգնենք Բակո Սահակյանին»,-ասաց նա:
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02