ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը և տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը:
Ազգային ժողովի փոխնախագահը խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք իրացման հարցում բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը և ընդգծել երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը, փոխայցերի ակտիվացումը:
Արփինե Հովհաննիսյանն արժևորել է Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը:
Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը ղեկավարելու կապակցությամբ:
Դեսպանը բարձր է գնահատել Արփինե Հովհաննիսյանի անձնական ներդրումն ու ջանքերը երկկողմ հարաբերությունների առավել խորացման հարցում և համոզմունք է հայտնել, որ համագործակցությունն օրենսդիր մարմնում կլինի նույնքան արդյունավետ, որքան գործադիրում է եղել:
«Մեր պետությունների բարեկամությունն ու գործընկերությունը տևական է, ամուր ու բազմաշերտ: Մենք ակնկալում ենք շարունակել մեր գործակցությունը խորհրդարանական բարեկամության խմբի հետ՝ Ձեր հմուտ ղեկավարությամբ: Միասին մենք կամրապնդենք ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև խորհրդարանական կապերը և կձևավորենք համագործակցության նոր հնարավորություններ»,- նշել է Ռիչարդ Միլսը:
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների բարեկամական խմբերի առաջիկա համագործակցությանը և համատեղ օրակարգերի ձևավորմանը վերաբերող հարցեր:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47