Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերի ավտոմատացման և դյուրինացման նպատակով հունիսի 17-ից գործարկել է էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՊԵԿ Արարատյան-մաքսատուն վարչության մաքսային ձևակերպումների թիվ 1 բաժնի պետ Լևոն Ղամբարյանի խոսքով՝ նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող, մաքսային մասնագետի որակավորում չունեցող անձանց նույնպես հնարավորություն է ընձեռում նաև էլեկտրոնային եղանակով ներկայացնել ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների, տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրերը: «Էլեկտրոնային մաքսային հայտարարագրումն իրականացվում է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրված մաքսային միասնական ավտոմատացված համակարգի միջոցով: Հայտարարատուի կողմից մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով ձևավորվում և ներկայացվում են մաքսային հայտարարագիրը և դրանում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը էլեկտրոնային ձևաչափով: Համակարգ մուտք գործելու իրավունք ձեռք բերելու ցանկություն ունեցող մաքսային մասնագետի որակավորում չունեցող անձն անհատական օգտանուն և ծածկագիր ստանալու համար մաքսային մարմին է ներկայացնում թղթային կրիչով դիմում»,-տեղեկացրել է Լևոն Ղամբարյանը:
ՊԵԿ-ը մաքսային ձևակերպումների շարունակական պարզեցմամբ կատարելագործում է մաքսային գործընթացները՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: «Նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին թույլ կտա բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել իրենց աշխատանքը: Արդյունքում նաև նվազագույնի է հասցվում շփումը մաքսավորի հետ»,-վստահեցրել է Լևոն Ղամբարյանը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47