Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ Ստեփանակերտում, պատասխանելով հարցին, թե կան մարդիկ, որոնք ուզում են նրան տեսնել Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում, ասաց. «Նորից եմ ասում, ես եկել եմ իմ ժողովրդի հետ լինելու, ինձ չի հետաքրքրում նախկին պաշտոն, ներկա պաշտոն...ժողովուրդը կորոշի»,-ասաց Սամվել Բաբայանը:
Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութից:
Իհարկե, մեկ այլ հարցի համատեքստում նա հավելեց, թե «քաղաքական ոլորտում չկա», քանի որ երկար ժամանակ բացակա է եղել, իրավունք էլ չունի մասնակցելու քաղաքական պրոցեսներին:
Նա, պատասխանելով հարցին, թե արցախյան պաշտոնյաների հետ ցանկություն հայտնել է հանդիպելու, ասաց. «Ոչ մեկի հետ չեմ ցանկացել հանդիպել, ցանկություն էլ չունեմ»:
Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատան մոտ մի քանի հարյուր մարդ, ծաղիկներով, աղուհացով ու ծափահարություններով դիմավորել էր Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:
Արցախցի զինվորականը ՌԴ իշխանությունների հետ իր առնչություն ունենալու մասին հարցին ի պատասխան` ասաց. «Ես հայ եմ, ղարաբաղցի, ՌԴ որևիցե իշխանության հետ կապ չունեմ, եթե մարդիկ էլ հորինում են իրենց համար, քաղաքական ինչ-որ նպատակներով, դա իրենց խնդիրն է»:
Սամվել Բաբայանը վստահեցրեց, որ իրենից կախված ամեն ինչ անելու է, որ արցախցիների «անվտանգությունը լինի բարձր, ապահովված»:
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասաց՝ իր գործողություններին քաղաքական աստառ տվողները պարզապես փորձում են իրեն վարկաբեկել՝ «իրենց շարքերին դասել»:
Սամվել Բաբայանը հավելեց, որ եթե Աստված ոչ անի, պատերազմ լինի, հայկական կողմը պետք է կարողանա փոքր զոհերով հաղթել:
Շարունակությունն` «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34