Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններից նորակոչիկների զինծառայության ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառմանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զորացրված զինծառայողներին և բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ զինվորական ծառայության հերթափոխի խորհրդանշական փոխանցման այս նախաձեռնությունը ևս կդառնա ավանդական՝ համալրելով բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շարքը: Քաղաքապետի տեղակալը հիշեցրել է, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում են երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին, ինչը լինելու է շարունակական: Դավիթ Օհանյանը նաև վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են սատարել երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին:
Մայրաքաղաքի Սբ Աննա և Սբ Մարիամ կաթողիկե եկեղեցիների բակում տեղի ունեցած խորհրդանշական միջոցառմանը մասնակցել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, ծնողներ և հարազատներ: Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների ծիսակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը Սուրբ Աննա եկեղեցում կատարել է նորակոչիկների օրհնության կարգ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56