ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում հայ-կորեական հարաբերությունների դինամիկ զարգացմանը միտված գործնական քայլերը:
Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարը շեշտել է, որ դրանք ուղղվածեն կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը: ԿԳ նախարարը կարևորել է նաև համագործակացությունը գիտության ասպարեզում, մասնավորապես տեղեկատվական և նանոտեխնոլոգիաների ոլորտներում:
Սոնգ Հա-Ջինը նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ակտիվացմամբ, նոր ծրագրերի ներդրմամբ: Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրել է իր ղեկավարած նահանգում կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հանրակրթության ոլորտում իրականացվող «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրին, ինչպես նաև TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին. նշվել է, որ մտադրություն կա Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի վերաբերյալ այլ հարցեր:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56