Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով: Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներին են միացել Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի ռազմաբժշկական կորպուսի և Բրիտանական բանակի 6-րդ հրաձգային գումարտակի ներկայացուցիչները: Մինչև հուլիսի 28-ը նրանք համատեղ դասընթացներ կանցկացնեն Շիրակի մարզի վեց հրշեջ-փրկարարական կայաններում:
Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի 14-ամյա համագործակցության ընթացքում առաջին անգամ է կյանքի կոչվում ռազմա-մարդասիրական նման նախաձեռնություն:
«Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի միջև ամուր ու կենսունակ հարաբերություններ են ձևավորված, և սա տեղի է ունենում հենց այդ գործընկերության շրջանակում: Սա փորձի փոխանակում է, որից օգտակար դասեր քաղելու ակնկալիքներ ունեն բոլոր ներգրավված կողմերը՝ հայաստանյան մասնակիցները, բրիտանացի բուժանձնակազմը և քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգների գծով մասնագետ զինծառայողները, կանզասցի գվարդիականները», - ասել է Կանզասի ազգային գվարդիայի օդուժի մայոր Դոնալդ Հարպերը, ով Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերության համակարգողն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը:
Մայոր Հարպերը նշել է, որ այս ուսուցումը կատարելագործում է Հայաստանի հրշեջների կարողություններն առաջին օգնության ցուցաբերման հարցում, բարելավում վտանգավոր նյութեր ներառող պատահարներին արձագանքելու հմտությունները և նաև օգնում սերտացնել կապը Արտակարգ իրավիճակների նախարարության և հրշեջ-փրկարարական կայանների միջև:
Այս ուսուցման շնորհիվ հրշեջները ձեռք կբերեն բուժօգնություն ցուցաբերելու հմտություններ, ինչը վերջերս Նախարարության կողմից ներառվել է նրանց առաջադրվող պահանջների շարքում: Այս հավելյալ կարողությունների միջոցով նրանք կկարողանան լրացնել տեղական ու կենտրոնական օղակի արձագանքման ծառայությունների աշխատանքը: Քանի որ հրշեջ կայանների համար դա նոր գործառույթ է, ուստի Կանզասի ազգային գվարդիան կայաններին կապահովի նաև բժշկական ու առաջին օգնության հիմնական պարագաների 1-ական փաթեթ:
Կանզասի գվարդիականների և Մեծ Բրիտանիայի բժշկական կորպուսի ներկայացուցիչների համար սա հնարավորություն է կիսել իրենց փորձն ու գիտելիքները, ընդլայնել իրենց աշխարհընկալումը և բարելավել թիմային մթնոլորտի ձևավորման, դասավանդման ու բանախոսական հմտությունները:
Հուլիսի 28-ին փորձի փոխանակման ու ուսումնական այս բազմակողմ նախաձեռնությունը կամփոփվի վարժանքով, որտեղ հայ հրշեջներն ի ցույց կդնեն այս 10 օրերի ընթացքում ձեռք բերած հմտությունները:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47