Հուլիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին, համալսարանին կից գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանին, հետազոտողների:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համագործակցության հնարավորությունները:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել «Ամբերդ»-ի և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական կառավարման արդի փուլում ավելի է մեծացել Ազգային ժողովի պատասխանատվությունը մեր երկրի տնտեսական զարգացման հարցում:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարևորելով կողմերի միջև գործակցությունը, նշել է, որ հետայսու «Ամբերդ» կենտրոնի հետազոտողները կլինեն հանձնաժողովի փորձագետ-խորհրդատուները:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ու ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին՝ ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանն արժևորել է փոխադարձ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն իր նպաստը կբերի տնտեսական հարցերով օրենքների մշակման և ընդունման գործընթացում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, խոսելով իբրև տնտեսագետ և նույն համալսարանի դասախոս, հույս է հայտնել, որ համագործակցությունը լայն հնարավորություն է ընձեռելու առավել ընդգրկուն աշխատանքների իրականացման համար:
Ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, դառնում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր:
Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը և Կորյուն Աթոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47