Պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքի առթիվ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքի առթիվ:
2017 թվականի հուլիսի 20-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հետաքննության խմբի տեսուչի կողմից Տավուշի մարզի Հովք գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է փայտանյութով բարձված «Գազ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի աջակողմյան հատվածում ևս թափված է եղել փայտանյութ: Նշված ավտոմեքենայի վարորդ Վ. Խ-ն ներկայացրել է 2017 թվականի հունիսի 27-ին Իջևանի անտառտնտեսության կողմից տրված թափուկ վառելափայտի տոմս և հայտնել, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական թույլտվությամբ:
Սակայն նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապահ Ս. Խ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թ. հուլիս ամսվա սկզին իր հորեղբոր որդուն՝ Վ. Խին, բացի 2017 թվականի հունիսի 27-ին Իջևանի անտառտնտեսության կողմից տրված թափուկ վառելափայտի թիվ 048122 տոմսով թափուկ վառելափայտից, թույլատրել է իր պահպանությանը հանձնված պահաբաժնից ևս երկու անգամ դուրս բերել նախապես չթույլատրված թափուկ վառելափայտ՝ վատնելով իրեն վստահված պետական գույքը:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցել քրեական գործ և այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն` վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47