Այսօր հայ մեծանուն կոմպոզիտորԱրամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այսօր լրանում է նրա 109-ամյակը: Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվարձանում, հայ կազմարարի ընտանիքում:
Չնայած Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում, երբ կոմպոզիտորն եկավ Մոսկվա և ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան): Միաժամանակ նա սովորում էր Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում` ստանալով կենսաբանական կրթություն:
Խաչատրյան-երաժիշտն արտակարգ արագ էր զարգանում: Կարճ ժամանակում նա ոչ միայն լրացրեց բաց թողածը, այլև դարձավ լավագույն ուսանողներից մեկը` հնարավորություն ստանալով համերգներով հանդես գալ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ ու Փոքր դահլիճներում:
Խաչատրյան-կոմպոզիտորի ճակատագիրը վերջնականապես որոշվեց 1925թ-ին, երբ ուսումնարանում բացվեց կոմպոզիցիայի դասարան: Ստանալով ստեղծագործելու նախնական գիտելիքներ` 1929թ.-ին նա ընդունվեց Մոսկվայի պետական կոնսերվատորիա` սովորելով հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Մյասկովսկու մոտ: Փոքր ձևերից Խաչատրյանն աստիճանաբար անցում կատարեց դեպի խոշորները: 1932թ.-ին ծնվեց նրա Դաշնամուրային սյուիտը, որի առաջին մասը` «Տոկկատը» հայտնի դարձավ` մտնելով շատ դաշնակահարների երկացանկի մեջ: Ստեղծվելով կոմպոզիտորի գործունեության վաղ տարիներին`«Տոկկատը» մինչ օրս պահպանում է իր փայլն ու հմայքը:
944թ.-ին Խաչատրյանը գրեց Հայկական ԽՍՀ պետական հիմնը, իսկ մեկ տարի անց, երբ պատերազմն ավարտվեց, կոմպոզիտորը ստեղծեց նաև իր Երրորդ սիմֆոնիան
1954թ.-ին ծնվեց Խաչատրյանի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը`«Սպարտակ» բալետը: 60-ական թվականներին Խաչատրյանը նորից դիմեց կոնցերտային ժանրին` իրար հետևից ստեղծելով երեք կոնցերտ-ռապսոդիա` Ջութակի և նվագախմբի (1961թ.), Թավջութակի և նվագախմբի (1963թ.), Դաշնամուրի և նվագախմբի համար (1968թ.): Կոմպոզիտորը նաև չորրորդ կոնցերտ-ռապսոդիա գրելու մտադրություն ուներ, որում պետք է միավորվեին այս երեք գործիքները: 1971թ.-ին կոնցերտ-ռապսոդիաների տրիադան արժանացավ Պետական մրցանակի:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55