«Փաստ» թերթը գրում է. Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու և այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի և մինչ օրս չապացուցված փաստերի հիման վրա 4 տարվա ազատազրկման դատապարտված մարդուն, ով կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, շարունակել պահել բանտում՝ անմարդկային պայմաններում:
Առաջին դեպքում խոսքը Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մասին է: Իսկ երկրորդ դեպքում՝ հայտնի գործարար, բարեգործ Լևոն Հայրապետյանի:
Ավելին, Հայրապետյանին դատապարտել են հենց Իզմեստևի և նրա մոր ցուցմունքների հիման վրա: Իզմեստևի մայրը ցուցմունք էր տվել, թե իբր Հայրապետյանն իրենից 700000 դոլար կաշառք է կորզել՝ որդու դատավճիռը մեղմելու նպատակով: Մինչս օրս այդ ցուցմունքները որևէ կերպ չեն հիմնավորվել և չեն ապացուցվել:
Իսկ արդեն որդին 2014–ին ցուցմունք էր տվել «Башнефть»–ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի դեմ և նշել, որ Լ. Հայրապետյանն էլ է մասնակցել Ռախիմովի կողմից՝ «Башнефть»–ը «Система» ԲՖԿ–ին վաճառելու գործին: Այդ ցուցմունքի հիման վրա Հայրապետյանի ձերբակալությունը երկարացվել էր:
Նույն գործով անցնող «Система»–ի ղեկավար Եվտուշենկովի նկատմամբ հարուցված գործը կարճվել է, իսկ Ռախիմովի հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում, բայց Ավստրիայի դատական իշխանությունները մի քանի անգամ մերժել են ռուսական կողմի՝ Ռախիմովին արտահանձնելու պահանջը՝ հարուցված քրեական գործում քաղաքական դրդապատճառներ տեսնելու պատճառաբանությամբ:
Իսկ որ ՌԴ նախագահը պատրաստ է Իզմեստևին ներում շնորհել, հայտնի է դարձել երկու օր առաջ: Նախկին սենատորին ներում շնորհելու խնդրանքով Պուտինին դիմել է Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար, իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևան: Նրա 90–ամյակի առթիվ Պուտինն անձամբ է հյուրընկալվել իրավապաշտպանի տանը: Այդ ժամանակ էլ Լ. Ալեքսեևան Պուտինից ներում էր խնդրել Իզմեստևի համար. «Ես ասացի՝ դա նվեր չէ, խնդրանք է: Բարի գործ արեք՝ ներում շնորհեք Իզմեստևին: Ներում շնորհելը արդարադատություն իրականացնելու ակտ չէ, այն գթասրտության ակտ է»,– ավելի ուշ պատմել է իրավապաշտպանը: Պուտինն էլ դրական է պատասխանել: Այս լուրը հաստատել են նաև Կրեմլում: «Նախագահն ասել է, որ դա հնարավոր է, բայց ժամանակ է հարկավոր»,– նշել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Իսկ ահա հայ գործարարին ներում շնորհելու, ավելին, նույնիսկ առկա հիվանդությունների պատճառով դատավճիռը մեղմելու բոլոր փորձերը մերժվել են: Ժամանակին Հայրապետյանի գործն ուսումնասիրելու և այն օրենքի շրջանակներում լուծելու խնդրանքով Պուտինին դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն Պուտինի պատասխանն անսպասելի և շատ խոսուն էր եղել՝ իսկ ո՞վ է այդ Հայրապետյանը: Իսկ թե Հայրապետյանն ով էր, Պուտինը դժվար թե չիմանար: Ռուսական բիզնես միջավայրում, ռուսական քաղաքական ու բիզնես էլիտայի հետ իր կապերով Հայրապետյանն ամենևին էլ վերջին մարդը չէր:
Այնպես որ, ցավոք սրտի, մինչ օրս ակտուալ է մնում Սիամանթոյի խոսքը՝ ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55