Պատմության մեջ առաջին անգամ էլեկտրականության ոլորտը ունեցել է ավելի շատ ներդրումներ, քան նավթի ու գազի ոլորտները: Դա խրախուսում է մաքուր էլեկտրաէներգիայի և էլեկտրական ավտոմեքենաների զարգացումը, սակայն դեռևս վաղաժամ է տալ վերջնական գնահատականներ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Եթե անգամ յուրաքանչյուր վարորդ գնի հիբրիդ տեսակի ավտոմեքենա, իրականությունն այն է, որ մենք շարունակելու ենք օգտագործել նավթ ու գազ, և դրանց նկատմամբ պահանջարկը հաջորդ 10-25 տարիներին կմեծանա»,- ասում է Ֆիլ Ֆլինը Fox Businessցանցից:
Չնայած այլընտրանքային էներգիայի զարգացմանը՝ Էներգետիկայի միջազգային գործակալությունը ընդգծում է, որ արդյունահանվող վառելիքը շարունակում է բավարարել համաշխարհային էներգետիկ պահանջարկի 80 տոկոսը: Ժամանակի ընթացքում, ըստ փորձագետի, իրավիճակը կփոխվի, սակայն այս պահին կարճաժամկետում նա կանխատեսում է նավթի գների աճ, քանի որ նվազել է նավթի առաջարկը, իսկ զարգացող աշխարհում աճել է պահանջարկը մատչելի նավթի նկատմամբ:
«Կարծում եմ տարվա վերջոին մեկ տակառը կարժենա 60 դոլար: Չի բացառվում, որ այլ հանգամանքներում գներն ավելի շատ աճեին»,- նշում է Ֆլինը:
Իրավիճակը նավթի շուկայում մնում է անկայուն: Այս տարի գրանցվել է նավթի գների 20 տոկոսանոց անկում՝ չնայած նավթի արդյունահանումը օրական 1,8 միլիոն տակառով նվազեցնելու OPEC-ի ջանքերին:
Վերլուծաբանների կարծիքով, սակայն, համաշխարհային պահանջարկի նվազեցումն ու ԱՄՆ-ի ակտիվացումը նավթի արդյունահանման հարցում կազդի նավթի ոլորտի ներդրումների վրա:
«Ներդրումները կնվազեն՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների կողմից նավթի արդյունահանումն ու արտահանումը: Չեմ կարծում, որ նավթի գներն աճեն 55 դոլարից ավելի, և դա իր ազդեցությունը կթողնի բորսաներում էներգետիկ ոլորտի ակցիաների վրա»,- ընդգծում է Քեյֆ Բլիսը Cuttoner & Co կորպորացիայից:
Ֆիլ Ֆլինը, սակայն, համամիտ չէ այդ մոտեցմանը:
«Ընդամենը մի քանի տարի առաջ էր, նախքան ֆինանսական ճգնաժամը, որ մեկ տակառ նավթն արժեր 146 դոլար, և տնտեսության զարգացման պարագայում այդ գինը դժվարությամբ էր պահպանվում»,- հակադարձում է Ֆլինը:
Ֆլինը կարծում է դա կրկին տեղի կունենա, և երբ դա տեղի ունենա, շատ նավթային ընկերություններ անակնկալի կգան: Նա կարծում է այդ ժամանակները բավականին մոտ են:
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55