Բասկետբոլի Մ16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
Այժմ բասկետբոլիստները Վահագն Հարությունյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը նշել է, որ Ջիբրալթար մեկնելու են ութ խաղացողով.
«Ցավոք, երկու բասկետբոլիստ մեզ չեն օգնի Եվրոպայի առաջնությունում: Ռիտա Ալնահին վնասվածք ունի, իսկ Ալեքսանդրա Անտոնյանին վիզա չեն տրամադրել, քանի որ մենք մի քանի օր ուշացրել էինք փաստաթղթերը:
Իհարկե, սա ինչ որ չափով կազդի խաղի վրա` փոխարինումներ շատ կատարել չենք կարողանա: Բայց մեր նվազագույն խնդիրը լավագույն եռյակ մտնելն է»,- նշել է Վահագն Հարությունյանը:
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մրցակիցներն են Ջիբրալթարը, Մոնակոն և Ուելսը.
«Մրցակիցներին ծանոթ ենք, բացի Մոնակոյից: Պայքարելու ենք մինչև վերջ: Միասին մարզվելու քիչ ժամանակ ունենք, երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել: Հիմնականում կատարել ենք մեր առջև դրված խնդիրները: Թիմը խաղային ձեռագիր ունի: Աղջիկները շատ լավ կարողանում են համագործակցել խաղադաշտում, թիմային ոգին բարձր է»,- ասել է մարզիչը:
Մ16 տարեկանների հավաքականում ընդգրկվել են` Ասլանյան Աննան, Հովհաննիսյան Անին, Գոմցյան Տաթևը, Մելիքյան Քրիստինան, Պողոսյան Շաքեն, Շահինյան Էլենը, Օհանյան Քրիստինան, Մկրտչյան Էմման:
Մի քանի բասկետբոլիստներ հանդես են եկել նաև Մ 18 տարեկանների թիմում:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42