Երեկ՝ հունիսի 5-ին, Արցախում են եղել թե՛ Լեռանային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, թե՛ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հայտնի է, որ Սամվել Բաբայանին Արցախում բավական բուռն են ընդունել, իսկ հանրահավաքի մասնակիցները պահանջել են նրան նշանակել Պաշտպանության նախարար: Նշենք, որ այժմ ԼՂՀ պաշտպանության նախարարը Լյովա Մնացականյանն է:
Մամուլում տեղեկություն կա, որ Պաշտպանության նախարարը գնացել էր Ղարաբաղ Սերժ Սարգսյանի ուղերձը փոխանցելու Բաբայանին ու փորձելու ներքին կարգով առկա խնդիրները լուծել, սակայն բոլոր պլանները խախտվել են, երբ տեսել են, թե ինչ ընդդիմադիր տոնայնությամբ դիմավորում են կազմակերպել Բաբայանի համար:
Tert.am-ի հարցին, թե ճի՞շտ է, որ Սեյրան Օհանյանը գնացել էր Սամվել Բաբայանին հանդիպելու և ուղերձ նրան փոխանցելու, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել. «Ես չեմ մեկնաբանում դա»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ էր Սեյրան Օհանյանը հենց այդ ժամկետն ընտրել այցի համար՝ հարցնելով, թե հնարավո՞ր է՝ դա փորձ էր Արցախում որոշակի կանխել Սամվել Բաբայանի հանդիսավոր մեկնարկը: «Սեյրան Օհանյանն ապրիլի 6-ից 7-ից հետո բազում անգամներ, նաև հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, տարբեր օրվա ժամերին, շաբաթվա տարբեր օրերին, ապահովելով հիմնականում ռազմական անհրաժեշտության տրամաբանությունը, բազմիցս այցելել է Արցախ, ինչպես նաև սահմանային այլ շրջաններ»,- ի պատասխան ասաց խոսնակը:
Հետաքրքրվեցինք նաև, թե նույն օրն Արցախում եղած ՀՀ պաշտպանության նախարարն ու Սամվել Բաբայանը որևէ տեղ չե՞ն հանդիպել: «Ղարաբաղը բավականին մեծ տարածք է»,- պատասխանեց Հովհաննիսյանը:
ՊՆ մամուլի խոսնակին նաև խնդրեցին գնահատել Ղարաբաղում Բաբայանի ընդունելությունը և հասարակական պահանջը՝ նրան ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին: «Ես դա չեմ մեկնաբանում: Հարցերն ուղղեք ուրիշ մարդկանց»,-եզրափակեց Հովհաննիսյանը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22