«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամռան այս ժամանակահատվածը հանգստի մեկնելու ամենահարմար շրջանն է: Անգամ սոցիալական ցանցերում է արձակուրդային վիճակ՝ հանգստի մեկնած քաղաքացիները ներբեռնում են լուսանկարներ, գրառումներ կատարում, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հանգստից սուղ տեղեկություններ կան: Մենք փորձեցինք պարզել, թե երբ է արձակուրդ գնալու վարչապետը, ուր: Նախարարներից ով է արդեն մեկնել հանգստանալու, ով՝ դեռ ոչ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի արձակուրդ գնալու մասին հարցին ի պատասխան՝ նրա մամուլի խոսնակը նշեց, որ օրակարգում նման հարց չկա, վարչապետը սովորական ռեժիմով աշխատում է: Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը հնարավոր է ընդհանրապես արձակուրդ չգնա: Պարզվում է՝ կառավարությունում իրենց ղեկավարի նման արձակուրդի հարցում չկողմնորոշվածներ շատ կան: Օրինակ՝ տեղեկություն չկա, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երբ է մեկնելու հանգստի:
Չկողմնորոշվածների ցանկը լրացնում են նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Կան նախարարներ, որոնք որոշել են, թե երբ են մեկնելու հանգստի, որոշներն էլ արդեն վայելում են, կարելի է ասել, իրենց վաստակած հանգիստը: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ամռանը չի մեկնելու արձակուրդ, ինչպես ինքը նշեց՝ հավանաբար, կմեկնի աշնան վերջում կամ ձմռան սկզբում: Ողջ տարին տքնաջան աշխատելուց «հոգնած» նախարարներից արձակուրդ են մեկնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, որն այսօրվանից է արձակուրդում: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանգստից կվերադառնա հուլիսի 31-ին: Տարիներին և վարչապետերի փոփոխությանը դիմակայած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ հուլիսի 31-ից կմեկնի հանգստի՝ երկու շաբաթով:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը թեև այսօրվանից երկշաբաթյա արձակուրդում է, սակայն զոհել է իր հանգիստը և չնախատեսված այցով մեկնել Դիլիջան: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ևս արձակուրդում է, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանգստի կմեկնի օգոստոսի 4-18-ն ընկած ժամանակահատվածում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56