ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն Եվրոպական հարևանության գյուղատնտեսության ևգյուղի զարգացման (ENPARD) ծրագրի «Տեխնիկական աջակցություն` արտադրող խմբեր և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի ներքո իրականացված աշխատանքների արդյունքները և հետագա համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը,Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ENPARD ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանը, այլ պատասխանատուներ:
«Գյուղատնտեսության ոլորտում այսօր բազմաթիվ փորձնական ծրագրեր են իրականացվում, որոնք սակայն հեռանկարային զարգացում ապահովելու կարիք ունեն: Մեր այսօրվա հանդիպման նպատակն է դիտարկել ENPARD-ի կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքները, հստակեցնել մեր ուժեղ կողմերը և հաջողված օրինակները, որոնք կարող են ոլորտում լուրջ արդյունքներ ունենալ, արտահանման տեսանկյունից նպատակային են, մասսայականացնել, խոշորացնել լավ պրոյեկտները, ստեղծել համագործակցության արդյունավետ շղթա և պետական աջակցությունը, մասնավորապես սուբսիդավորվող վարկերի մասով ուղղել հենց այդ նպատակային ծրագրերի ֆինանսավորմանը»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ENPARD ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանը, ողջունելով նախարարի առաջարկը, համառոտ ներկայացրել է ծրագրի շրջանակում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրված հիմնական արդյունքները:
Բանախոսը մասնավորապես անդրադարձել է ոչ ավանդական բանջարեղենի (բրոկկոլի, ռուկոլա, պրասասոխ, ֆենխել, ծնեբեկ, կարմիր կաղամբ և այլն) չրերի և խոտաբույսերի, բարձրորակ պանրի, մրգի և հատապտղի արժեղթաների ներքո կատարված աշխատանքներին, ներկայացրել կոոպերատիվներին տրամադրված աջակցությունը և ձեռքբերումները: Սերգեյ Մաթևոսյանի խոսքով` յուրաքանչյուր ծրագրում կիրառվել է բիզնես մոտեցում, ինչն էլ ապահովել է դրանց հաջողությունը: Պատասխանատուների խոսքով` ENPARD-ի շրջանակում ստեղծված կոոպերատիվների արտադրանքը բարձրորակ է և չունի իրացման խնդիր, իսկ գյուղացիական տնտեսությունները ոգևորված են արդյունքներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով նախարարության մասնագետներին` որպես պատասխանատուներ նույնպես ներգրավել ծրագրերի իրականացման աշխատանքներում:
Ամփոփելով քննարկումների արդյունքները` Իգնատի Առաքելյանն առաջարկել է գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով գյուղացիական տնտեսությունների շրջանում տարածել ծրագրի շրջանակում ձեռքբերված արդյունավետ փորձը, կազմակերպել ուսուցողական դասընթացներ և 2018 թվականի համար համատեղ ծրագիր մշակել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56