Սևանա լճի մակարդակն իր այս տարվա առավելագույն նիշից՝ 1900 մետր 91 սանտիմետրից, նվազել է 10 սանտիմետրով հուլիսի առաջին 24 օրերի ընթացքում՝ կապված լճից ոռոգման նպատակներով իրականացված ջրբացթողումների և սակավ տեղումների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա, ինչը թեև 7 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն այս տարվա հունիսի վերջերին գրանցված 1900 մետր 91 սանտիմետր նիշից ցածր է 10 սանտիմետրով:
Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից արդեն բաց է թողնվել 149 միլիոն 87 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 80 միլիոն 18 հազար խորանարդ մետր ջուր:
Բացի օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր տարեկան ջրբացթողումը, ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի լրացուցիչ Սևանա լճից բաց կթողնվի ևս 100 միլիոն խորանարդ մետր ջուր:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47