Panorama.am - Հայաստանում ամառային զորակոչը շարունակվում է. այն կտևի մինչև ամսվա վերջ: Ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։ Զորակոչիկները նախ վիճակահանության միջոցով իմացան, թե որտեղ են ծառայելու, վիճակահանության ընթացքին հետևում էին նաև նրանց ծնողները:


Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նորակոչիկները նշում էին, որ ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ և գիտակցումով, որ գնում են պաշտպանելու հայրենիքի սահմանները:
Երաժիշտ Գրիգոր Ալավերդյանը ծնողներին հուսադրում է, որ շատ չմտածեն, երկու տարին հանգիստ կանցնի: «Տրամադրությունս մարտական է, ամեն ինչ շատ լավ է լինելու»,- ասում է Գրիգորն ու հավելում, որ շատ նպատակներ ունի, բայց հիմա մտածում է միմիայն ծառայության մասին:

Նա տան միակ արու զավակն է, օջախի ծուխը, ու այդ գիտակցումով էլ խոստանում է ծնողներին, իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ և վերադառնալ տուն: «Միշտ պետք է հիշենք, որ մեզ սպասում են մեր ծնողները, պիտի պատվով ծառայենք ու վերադառնանք տուն»,- նշում է Գրիգորը:

Նորակոչիկ Սամվել Բաբասյան էլ ասում է, որ տղան պիտի ծառայի, մանկուց իրեն այդպես են դաստիարակել: Սամվելի գեներալ պապիկը կանգնած է բանակի ստեղծման ակունքներում, ղեկավարել է հրթիռահրետանային զորքերը: Այսօր մեծ հպարտությամբ թոռնիկին բանակ է ճանապարհում:
«Ծառայության ընթացքում պապիկիս խորհուրդները պետք կգան: Ծառայելու եմ Արցախում, շատ լավ եմ տրամադրված, բոլոր զինվորներին էլ ցանկանում եմ, որ անփորձանք ծառայեն ու հետ վերադառանան, կարևորը դա է»,- նշեց Սամվելը:








16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47