2017 թ. հուլիսի 18-ին Աշտարակում և հուլիսի 20-ին Գյումրիում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեցին դասընթացներ՝ «Մարդու իրավունքների հիմունքները: Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները» թեմայով:
Դասընթացների շրջանակներում մասնակիցները ծանոթացան զորակոչի նախապատրաստմանն ու անցկացմանը, զինծառայությանն առնչվող իրավական ակտերին, զինծառայությանը պիտանի ճանաչելու հիմքերին, զինծառայության տեսակներին ու դրա ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանը: Ապա հարցեր ուղղեցին դասընթացավար, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին:
Վերջինս արձանագրեց, որ զորակոչիկների իրավագիտակցության մակարդակը տարեցտարի աճում է, և նրանք ավելի հաճախ են դիմում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու հարցով: «Մի քանի տարի առաջ զորակոչիկները ընդհանրապես չէին դիմում, ամաչում էին, կաշկանդվում». նշեց նա:
Անդրադառնալով զորակոչիկներին առողջական խնդիրներով զորակոչելուն և նրանց տրամադրվող բժշկական օգնությանը՝ Արմինե Սադիկյանը շեշտեց, որ բոլոր տիպի հետազոտությունները զորակոչային և նախազորակոչային փուլում պետք է անվճար իրականացվեն, իսկ այն հետազոտությունները, որոնք իրականցվել են ՀՀ Կառավարության համապատասխան ցանկում չընդգրկված բժշկական հաստատությունների կողմից, կարող են հիմք չընդունվել, բայց պարտադիր է հաշվի առնել դրանք և իրականացնել համապատասխան հետազոտութուններ դրանցում նշված հիվանդությունները հաստատելու կամ հերքելու նպատակով: Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բժշկական հետազոտության մեկնող զորակոչիկների և նրանց ուղեկցող անձանց համար նախատեսված ճանապարհածախսին, ինչպես նաև առավել հաճախ տեղի ունեցող խախտումներին:
Մասնակիցները հարցեր ուղղեցին առողջական խնդիրներով զորակոչելու առանձին դեպքերի վերաբերյալ, ներկայացրին իրենց հայտնի համանման դեպքերը:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47