Բազմաթիվ աղբյուրներ են հայտնաբերվել Սևանա լճի բուն ավազանում: Աղբյուրների հետ դուրս են գալիս նաև գազեր: Լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավի արդյունքում հայտնաբերվել են նաև այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք ապրել են այլ լանդշաֆտային պայմաններում: Հուլիսի 26-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնել են գիտահետազոտական արշավն իրականացնողները:
«Հայաստանն այնպիսի երկրաբանական միջավայրում է, որտեղ ունենք շատ ակտիվ խզվածքների ցանց: Այդ խզվածքներն առկա են նաև Սևանի ավազանում, որոնք հետաքրքրում էին երկրաբաններին: Մեր կենտրոնի առջև խնդիր դրվեց՝ ուսումնասիրել ստորջրյա աղբյուրները, քանի որ հայտնի է, որ խզվածքների երկայնքով կարող են աղբյուրներ դուրս գալ: Եվ գիտնականների կողմից ենթադրվող տեղանքներում իսկապես հայտնաբերվեցին բազմաթիվ աղբյուրներ: Մոտ 30 տեղանքում տասնյակ աղբյուրներ էին դուրս գալիս: Դրանք ունեն գազային էմանացիա՝ պղպջակների տեսքով»,-ասել է Արա Ավագյանը:
Նրա խոսքով՝ կատարած քարտեզագրման արդյունքում պարզվեց, որ աղբյուրները գծայնորեն են տեղադրված: Գծային տարածումը կապված է երկրաբանական խզվածքի հետ: «Սակայն խզվածքներից վախենալ պետք չէ, դրանք բավականին տարածված են Հայաստանում: Մեզ հաջողվել է երկրաբաններին օգնել՝ հասկանալու կոնկրետ մեկ խզվածքի տեղադրվածությունը Սևանի արևմտյան ափին»,-ասել է Ավագյանը:
Տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանի խոսքով՝ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նաև շատ վաղ ժամանակների գտածոներ՝ հին փայտե նավ, ցանց, կենդանիների ոսկորներ, այդ թվում նաև ուղտի գանգ , բեզոարյան այծի ոսկորներ, որոնք տրվել են հնէաբաններին: Հետաքրքրիր էր հատկապես գտնված նավակը, քանի որ կառուցված էր մետաղյա սեպերով բավականին հին ժամանակներում:
«Շատ քիչ բան է հայտնի Սևանում օգտագործված նավերի տեսակների մասին , այս առումով գտածոն էական նշանակություն ունի: Եվ մենք փորձում ենք գտնել մասնագետներ, որոնք կուսումնասիրեն այն ու կկոնսերվացնեն՝ փրկելու համար հետագա քայքայումից: Գտնվում են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք ապրել են այլ լանդշաֆտային պայմաններում: Դա օգնում է հնէաբաններին վերականգնել պալիոմիջավայրը»,-եզրափակել է Արա Ավագյանը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47