Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Ծաղկաձորում մասնակցել է հուլիսի 26-ից 28-ը մեկնարկած «Ընթացիկ բարեփոխումները և հաջորդող քայլերը. պետական եկամուտների վարչարարության բարելավման ճանապարհային քարտեզ» թեմայով աշխատանքային հանդիպմանը:
Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կոմիտեի ղեկավարը, կարևորելով հարկային պարտավորությունների ամբողջական հայտարարագրումը, նշել է. «Անհրաժեշտ է ապահովել նույնանման վարչարարություն բոլոր հարկ վճարողների համար և առանց որևէ վերապահման զերծ լինել կոռուպցիոն դրսևորումներից: Հարկային մարմնի վարքագիծը և կիրառվող վարչարարական ընթացակարգերը բոլոր հարկ վճարողների համար պետք է լինեն հավասար»:
ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ կոմիտեն հաջողությամբ իրագործել է կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված բարեփոխումների առաջին փուլըը. ընթացքի մեջ է երկրորդ փուլը, որի արդյունքներն արդեն տեսանելի են:
«Հուսով եմ, որ շահագրգիռ քննարկումների միջոցով կկարողանանք գտնել այն մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում առաջիկա ամիսների ընթացքում արմատապես և վերջնականապես կվերափոխվի հարկային համակարգը»,-նշել է Վարդան Հարությունյանը:
Հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով վերանայվել են հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները, գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը: Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում ներդրվել է «ստվերի անձնագիրը»: Վարդան Հարությունյանի դիտարկմամբ՝ ՊԵԿ-ի նախաձեռնած միջոցառումներն առավելապես ուղղված են մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային գործիքակազմի ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը:
Կոմիտեի ղեկավարը կարևորել է պետական, հասարակական և միջազգային կառույցների ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի, ակնկալելով նաև միջազգային հաջողված փորձի ներդրումը Հայաստանում:a
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47