Հայաստանում արդեն իրականացվում է տեղական արևային վահանակների արտադրություն: Դրանից բացի կան մի քանի այլ ներդրումային ծրագրեր, որոնց նպատակն է այստեղ վահանակների արտադրություն կազմակերպելը: Այս մասին «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
«Կատարել ենք շուկայի ուսումնասիրություն, տեսնում ենք, որ տեղական արտադրողների առաջարկած գները ոչ միայն մրցունակ են, այլև որոշ չափով ավելի քիչ են, քան ներկրվող արևային վահանակներով համակարգերի առաջարկը: Այսինքն` ռեալ, տեղական արտադրությամբ կարող ենք ավելի մատչելի դարձնել այս տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում: Եվ հավելյալ արժեք, որ այդ արտադրությամբ կգոյանա, թողնել ՀՀ-ում»,-ասաց Հայկ Հարությունյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ հայտարարվել է 55 մեգավատ արևային կայանի կառուցման համար մրցույթ: Այդ մրցույթի նախաորակավորման փուլն ավարտված է: Ներկայացվել էր 20 դիմում, իսկ նախաորակավորման փուլն անցել է 10 կազմակերպություն:
«Կազմակերպությունների անունները հրապարակել ենք, կարող եք տեսնել և ինքներդ համոզվել, որ մասնակցել են աշխարհահռչակ, խոշորագույն ընկերությունները: Մեզ համար շատ դրական հաջողություն էր այն, որ մենք կարողացանք հետաքրքրություն առաջացնել նման հսկա ընկերությունների շրջանում, որ գան 55 մեգավատ կայանի համար հայտարարված մրցույթի մասնակցել: Սա ցույց է տալիս այն, որ գործընթացը կազմակերպվել է արդյունավետ, ճիշտ սկզբունքներով»,-ասաց նա:
Նախատեսվում է մրցույթն ավարտել 2018 թվականի առաջին եռամսյակում: Այժմ մրցույթի փաթեթի վերջնական խմբագրական աշխատանքներն են իրականացվում: Նախնական քննարկումներ են գնում նախաորակավորման փուլն անցած ընկերությունների հետ: Սեպտեմբերին հայտարարվելու է բուն մրցույթը: Կսահմանվի 3 ամիս հայտերը ներկայացնելու համար: Նպատակ է դրված, որ տարվա վերջ արդեն պարզ լինի հաղթող սակագինը, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակում վերջնական պայմանագրերը կնքվեն:
Ընթացիկ տարում միաժամանակ ակտիվ քննարկումներ են գնացել երկրաջերմային հորատման ծրագրի արդյունքներով կազմված ֆինանսատեխնիկական հիմնավորումների հետ կապված: Հայկ Հարությունյանը նշեց, որ ներդրողների հետ ակտիվ քննարկման փուլում են:
«Փորձում ենք հասկանալ, այն ռեսուրսը, որ գտել ենք, տնտեսապես որքանո՞վ է շահավետ և ի՞նչ սակագնով կարելի է համակարգային կայան կառուցել: Ներկայում բազմաթիվ հանդիպումներ են անցկացվում»,-հավելեց փոխնախարարը:
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55