Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումների անցկացումը: Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում զինվորական ծառայության հերթափոխի խորհրդանշական փոխանցման այս միջոցառումներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, վերոնշյալ վարչական շրջանների ղեկավարները և տարածքային զինվորական կոմիսարները:
Ողջունելով զորացրված զինծառայողներին և բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին` փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը հատկանշել է, որ բանակային հերթափոխի փոխանցման խորհրդանշական այս նախաձեռնությունը դառնալու է ավանդական՝ համալրելով բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շարքը: Փոխքաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 5-րդ տարի անընդմեջ երևանաբնակ զինծառայողների ծնողների սահմանամերձ զորամասեր այցելությունների ծրագիրը ևս լինելու է շարունակական՝ հավելելով, որ երևանաբնակ զինծառայողների ընտանիքները շարունակելու են մնալ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում:
Նորակոչիկներն էլ խոստացել են պատվով շարունակել զորացրված ընկերների գործը, իսկ զորացրվածներն, իրենց հերթին, վստահեցրել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բանակում ստացած զինվորական հմտությունները կրկին ծառայեցնելու հանուն Հայրենիքի պաշտպանության:
Խորհրդանշական միջոցառման շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները կատարել են նորակոչիկների օրհնության կարգ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47