Արմեն Ամիրյան՝ Օֆելյա Համբարձումյանը հայ ժողովրդական երգի ոսկե ձայնալարն է
____________
«Իմ խորին համոզմամբ, հայ ժողովրդական երգի կատարողական հատվածը որբացավ Օֆելյա Համբարձումյանից հետո: Նրա կատարումները համարվում են ազգային երգարվեստի ողնաշարը: Եթե միջազգային որևէ հարթակում պետք է ներկայացնենք մեր ժողովրդական երգը, կարծում եմ՝ լավագույնն Օֆելյա Համբարձումյանի կատարմամբ ներկայացնելն է», - արտիստի հուշարձանի բացմանն այսօր «Կոմիտաս» պանթեոնում լրագրողներին ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նա ցավ հայտնեց, որ կյանքի վերջին տարիներին քիչ ձայնագրվեց երգչուհին.
« Շատերն ասում են՝ տարիքի հետ ձայնը կորցնում է կատարելությունը։ Ես հակառակը պիտի ասեմ՝ Օֆելյա Համբարձումյանի ձայնը տարիքի հետ դարձավ առավել զրնգուն և, իրավամբ, նա հայկական ժողովրդական երգի ոսկե ձայնալարն է»։
Արմեն Ամիրյանը հիշեց, որ Հայկական ռադիոյով դեռևս 1940-50-ականներից Հայաստանի իրադարձություններին հետևող՝ Մերձավոր Արևելքի մեր ազգակիցներն անհաբերությամբ էին սպասում նրա կատարումների հեռարձակմանը, իսկ նրա հյուրախաղերն այնտեղ վերածվում էին տոնի։ Նախարարի փոխանցմամբ, նաև Օֆելյա Համբարձումյանի սերմանած հունդն էր, որ այդ երկրներից շատ հայրենասեր տղաներ մասնակցեցին մեր ազատագրական պայքարին, կռվեցին և հաղթեցին Արցախում։
Լրագրողների հետաքրքրվածությանը՝ իսկ ինչպիսի մարդ էր արտիստուհին, Արմեն Ամիրյանը պատասխանեց՝ հրաշալի, ուշադիր ընկեր և բարեկամ.
«Ցավոք, մարդկային այդ տեսակը հիմա հազվադեպ է պատահում»։
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02