«Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ընդլայնել տեքստիլի և տրիկոտաժի արտադրությունն ու այդ նպատակով գնել է «Արտաշատի տրկոտաժի ֆաբրիկան»: Շուրջ 1500 քմ տարածք զբաղեցնող հսկա ֆաբրիկայում այժմ վերագործարկման աշխատանքներ են ընթանում: Ֆաբրիկան արտադրելու է տնային տեքստիլ և կտորեղեն: Մեզ հաջողվել է պարզել, որ ֆաբրիկայի գործարկումը, որը նախատեսված է մինչև տարեվերջ կամ 2018-ի սկիզբ, իրականացվելու է լիբանանահայ ներդրողների հետ միասին, ովքեր արաբական մի շարք երկրներում արդեն իսկ ունեն կարի ֆաբրիկաներ: Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար շուրջ 6 միլիոն եվրո է ներդրվելու: Նշենք նաև, որ Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հիմնած «ALEX textile» ընկերությունն արդեն օգոստոսից ֆրանսահայ ներդրողների հետ մտադիր է սկսել սվիտերի արտադրություն: Այդ նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2 մլն եվրո: Տրիկոտաժի և տեքստիլի հումքն օլիգարխն առայժմ ներկրում է Ուզբեկստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, իսկ ՀՀ-ում արտադրված տեքստիլի ծավալի մեծ մասը, ինչպես պարզեցինք, արտահանվում է հիմնականում ՌԴ: Ալեքսանյանը ՀՀ-ում սկսելու է նաև կտորի մեծ արտադրություն, որն ունենալու է օրական 15 տոննա արտադրողականություն, և այդ նպատակով շուրջ 20 միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու: Ինչպես տեսնում ենք՝ օլիգարխը մոնոլոպիա է ձևավորում ոչ միայն շաքարավազի և մի շարք այլ մթերքների ոլորտում, այլ նաև՝ տեքստիլի: Նշենք, որ պատգամավորին պատկանող ընկերության արտադրած գուլպաները շուկայից դուրս են մղել թուրքական և չինական արտադրանքը, որը նախկինում գերակշռող դիրք ուներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56