«Հայաստանի քաղաքական-հասարակական վերնախավի փոփոխության հետ մեկտեղ փոփոխությունների ենթարկվեց նաև մամուլի լեզուն: Եվ դա բնական է: Եթե ԱԺ պատգամավորը, պաշտոնյան լրագրողի հետ խոսում են «քուր ջան»-ով, մեկ այլ լրագրողի սպառնում, որ ծնոտը կջարդեն, տեսախցիկների առջև չեն խորշում փողոցային բառապաշար օգտագործելուց, ապա ինչպես կարող են այդ լեզուն, բառապաշարը մուտք չգործել մամուլ: Եվ ոչ միայն մուտք են գործում, այլև դառնում տեր ու տիրական:
Դիցուք՝ լրագրողը հարցազրույց է անում ճանաչված գեներալի կամ դեպքից դեպք ԱԺ այցելող օլիգարխի հետ: Ինչ անի նրանց դեպքում ոսկեղենիկ հայերենը, երբ լրագրողն ստիպված է հարցազրույցում խոսքը մեջբերել բառացի: Ի վերջո, պաշտոնյայի, օլիգարխի կերպարը պետք է ամբողջական երևա հենց իր խոսքով, իր արտահայտած յուրօրինակ մտքերով: Մարդուց, որն ԱԺ պատգամավոր է դարձել ոչ ամենևին օրենսդիր աշխատանքով զբաղվելու նպատակով, ի՞նչ ենք ակնկալում: Որ հայերենի, իր խոսքի նկատմամբ բծախնդի՞ր լինի, խոսի և գրի առանց քերականական և շարահյուսական սխալների՞, որ ծիծաղի չարժանանա՞ լրագրողական համայնքի կողմից: Բայց չէ որ ինքն էլ լավ գիտի, որ եթե որևէ լրագրող իրեն մոտենում է հարցազրույցի խնդրանքով, ապա օրենքների մասին չէ, որ հարց է ուղղելու: Ոչ էլ մայրենի լեզվով հոդաբաշխ պատասխան է ակնկալելու իրենից: Եվ հենց այդ ոչ հոդաբաշխ պատասխանը, հայերենի նկատմամբ քամահրանքը, ժարգոնը ներխուժում են մամուլ, որը կարդում է մտավորականը, ուսանողը, դպրոցականը, քաղաքացին՝ առհասարակ: Կարդում է, և դժվար է ասել՝ զվարճանում է, թե տխրում:
Նա դպրոցում կարդացել է Թումանյան, Տերյան, Չարենց, Վարուժան, որոշ բաներ էլ նրանցից անգիր գիտի: Իհարկե, դժվար է այսօր Թումանյանի, Չարենցի, Տերյանի լեզուն դարձնել մամուլի լեզու և ընթերցող ունենալ: Դժվար է, որովհետև երբ զրուցակիցդ խոսում է թաղի տղայի բառապաշարով, չես կարող զերծ մնալ այդ բառապաշարը հարցազրույցում չօգտագործելուց: Հակառակ դեպքում՝ դա կհամարվի զրուցակցիդ խոսքի աղավաղում, մասնագիտական սխալ, գրքային ու իրականությունից կտրված ոճ: Եվ երևում են նրանք՝ իրենց ողջ «հմայքով» ու թշվառությամբ: Երևում են նույնիսկ այն բանից հետո, երբ ռուս հերթական բարձրաստիճան պաշտոնյան առաջարկում է ռուսերենին պետական կարգավիճակ տալ Հայաստանում: Ո՞վ և ինչպե՞ս պետք է հակադարձի ռուս պաշտոնյային: Այն օլիգարխը, ԱԺ պատգամավորը, որ մայրենի լեզվին կարգին չի տիրապետում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03