ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանը հուլիսի 27-ին ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի (KSNG) պատվիրակությանը՝ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հանդիպումն իրականացվել է այս տարվա հուլիսի 18-28-ը ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով անցկացվող դասընթացների համատեքստում:
Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարն ընդգծել է ՀՀ ԱԻՆ-ի, Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի միջև համագործակցության արդյունավետությունն ու բարձր մակարդակը՝ շեշտելով, որ միջազգային համագործակցությունը նպաստում է փրկարարական ուժերի կարողությունների հզորացմանը:
Կողմերը քննարկեցին փրկարարների վերապատրաստման հետագա ծրագրերն ու հետագա համատեղ վարժանքները նոր մեթոդաբանությամբ իրականացնելու հնարավորությունները: Ամերիկյան կողմը պատրաստակամություն հայտնեց իր փորձառությունը ներդնել Հայաստանի համայնքներում վաղ ազդարարման համակարգերի զարգացման, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացման և աղետների ու ճգնաժամերի ընթացքում փրկարարական ուժերի կառավարման մեթոդաբանության կատարելագործման գործընթացներում:
Նշենք, որ հուլիսի 27-ից 28-ը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ -ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ներկա կլինեն ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատին կից վարժահրապարակում և Կոտայքի մարզում (գյուղ Արգել) գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող համատեղ ուսումնավարժություններին:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47