Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին և կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Մենք կարևորում ենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը և պետք է ուրախությամբ նշեմ, որ արդեն իսկ ունենք կյանքի կոչված համատեղ հաջող ծրագրեր։ Այսօր շարունակում ենք ակտիվ փոխգործակցությունը մետրոյի վերակառուցման, կոշտ թափոնների կառավարման և էներգախնայողության ոլորտների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու մեկնարկենք նոր ուղղություններ՝ մասնավորապես քաղաքային տրանսպորտի կանոնակարգման և վերելակային տնտեսության արդիականացման ու կառավարման ոլորտներում, որոնք այսօր Երևանի առաջնային խնդիրներից են», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցությանը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակն իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի քաղաքապետարանի թիմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշել է, որ համագործակցությունն իսկապես հաջողված է, արդյունքներն էլ՝ գոհացուցիչ:
«Պարոն քաղաքապետ, համատեղ բոլոր այն ծրագրերը, որ նախաձեռնվել են, ունեցել են հաջող ընթացք և գործնականում ապացուցել են իրենց արդյունավետությունը, ինչն իսկապես գոհացուցիչ է: Այս հարցում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անմիջական հետևողականության դերը, որն էլ բերում է ցանկալի արդյունքների: Օգտվելով առիթից, ուզում եմ նաև նշել, որ Երևանի զարգացման ուղղությամբ Ձեր կողմից նախաձեռնված քայլերի արդյունքները տեսանելի և զգալի են ամբողջ քաղաքում, ինչի ականատեսն ենք դառնում նաև մենք՝ շրջելով Երևանի փողոցներում: Եվ ես լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ ևս կլինի փոխշահավետ և կապահովի այն արդյունքները, որոնք ակնկալվում են»,-ընդգծել է Վազիլ Հուդակը:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև «Խելացի քաղաք» հայեցակարգի համատեքստում՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47