Հայրենիք-Սփյուռք սեպտեմբերին կայանալիք համահայկական 6-րդ համաժողովը լինելու է ամենագլխավոր հարթակը Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման և ուժեղացման առումով: Հուլիսի 27-ին Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այս հարթակում հնարավորություն է տրվելու տարբեր մտքեր, գաղափարներ, ոչ ստանդարտ առաջարկություններ անելու, որոնք շատ հնարավոր է հետագայում իրականություն դառնան»,- ասաց Հակոբյանը:
Սփյուռքի նախարարի խոսքով` համաժողովին հրավիրված են աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: «Ներկայումս արդեն իսկ 67 երկրի ներկայացուցիչ ընդգրկվել է համաժողովին և մինչև սեպտեմբերին այդ թիվը կավելանա»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը հայտնեց, որ համաժողովում քննարկվելու է չորս հիմնական հարց` Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները և տարածաշրջանային հարցերը, որի պատասխանատուն լինելու Պաշտպանության նախարարը, երկրորդը` արտաքին քաղաքական օրակարգային խնդիրները, որի պատասխանատուն լինելու է Արտաքին գործերի նախարարը, երրորդ հարցը վերաբերելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը և հայ առևտրական ցանցի գործունեությանը, որի պատասխանատուն լինելու է փոխվարչապետը, իսկ չորրորդը` հայապահպանությանը, որի պատասխանատուն է լինելու Սփյուռքի նախարարը:
Նախարարը համաժողովին հրավիրեց նաև ՀՄԸՄ անդամներին:
Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը կայանալու է սեպտեմբերի 17-20-ը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47