Բազմաթիվ կարեւորագույն ռազմավարական ոլորտներում ունենք մասնագետների պակաս, գիտնականներ պետք է լինեն, բայց ինչո՞ւ դա պետք է լինի բանակ չգնալու հաշվին: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշել է ԲՀԿ խմբկցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք բոլորս էլ գիտենք, ովքեր չեն ծառայում բանակում, դրանք պատգամավորների, նախարարների, օլիգարխների, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են, ովքեր ասպիրանտուրայի քողի տակ զբաղվում են դեզերտիրությամբ: Մտավախություն չունե՞ք, որ դրանով ազգային անվտանգության համակարգը կդարձնենք կադրերի բյուրո, ահա էդպիսի գիտնականների համար, որոնց գիտնական համարելն անպարկեշտություն կլինի: Եվ այս անհավասար մրցակցության պայմաններում՝ բանակում ծառայած եւ գիտական գործունեությամբ զբաղվողները դուրս կմնան»,-ասել է նա՝ հավելելով, որ նրանք, որոնք գիտական կոչում են ստացել բանակից հետո, բայց պատգամավորի կամ օլիգարխի երեխա չեն, դուրս կմնան նրանց հետ մրցակցության մեջ մտնելով:
Օրինագիծը ներկայացնող ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը նշեց, որ օրենքի փոփոխությունները սահմանափակում չեն մտցրել նրանց համար, ովքեր գիտական աստիճան ունեն եւ ծառայում են բանակում, գիտական կոչում ունեցող գիտնականներ պետք են տարբեր բնագավառներում, իսկ Ազգային անվտանգության մարմիններում կադրերի ընտրությունը կատարում են կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Ըստ նրա` ուսումնասիրություն է կատարվում, թե ինչպես է կատարվել գիտական թեզի պաշտպանությունը, անգամ բարեկամներն ովքեր են: Հարությունյանը վստահեցրեց, որ Ազգային անվանգության համակարգում միջնորդությամբ ընդունելություններ չեն լինում:
Նաիրա Զոհրաբյանը, սակայն, պնդեց, թե իրականության մեջ այդպես չէ ու միշտ սովորական է եղել, որ պատգամավորի, օլիգարխների երեխաները հանկարծ պարզվել է, որ «նասայի» մակարդակի գիտնականներ են:
Սրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով. «Բերեք էդ քառակուսի բաներից դուրս գանք: Պաշտոնյաների երեխաներն էլ կարող են արժանավոր լինել: Կրա՞կն են ընկել, որ պատգամավորի երեխաներ են: Չի կարելի: Պատգամավորի երեխա է, ուրեմն վա՞տն է»:
Նաիրա Զոհրաբյանն էլ բարկացավ, ասաց. «Ես ինձ թույլ չեմ տվել ձեր գնահատականները անվանել քառակուսի, կլոր կամ եռանկյունի...»,- խոսափողից դուրս ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Ես տանձից եմ խոսում, դուք խնձորից»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58