Նախօրեին տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքության եկեղեցական համագումար ժողովը, որի ընթացքում քննարկվել է պատրիարքի փոխանորդի պաշտոնից հեռացված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ստորագրության իրավունքից զրկելու հարցը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ժողովից հետո պատրիարքարանը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ Աթեշյանը զրկվել է պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից: Այդ իրավունքը եկեղեցականների միաձայն որոշմամբ փոխանցվել է պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:
Ըստ «Ակօս» շաբաթաթերթի՝ այս որոշմամբ պատրիարքարանի ամբողջ գործունեության կառավարումը հանձնվեց Բեքչյան արքեպիսկոպոսին: Պատրիարքարանի բանկային հաշիվների նկատմամբ լիազորությունները նույնպես փոխանցվեցին Պատրիարքի տեղապահին: Այսպիսով՝ Աթեշյանն այլևս պատրիարքարանի անունից որևէ գործարք կամ գործողություն կատարելու լիազորություն չունի:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին տեղապահի ընտրություններում պարտություն կրելուց հետո Աթեշյանը հրաժարական չէր ներկայացրել պատրիարքի փոխանորդ պաշտոնից և հրաժարվել էր նախատեսված կարգով ընտրված տեղապահին փոխանցել պարտականությունները: Պոլսի պատրիարքության հոգևոր խորհուրդը հունիսի 28-ին Աթեշյանին պաշտոնանկ էր արել և դադարեցրել փոխանորդին տրված բոլոր լիազորություններն ու իրավունքները:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47