Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների Սենատի կողմից ընդունված նոր հակառուսական օրինագիծը, ասել է, որ դա լկտիություն է:
Ինչպես նշում է The Guardian-ը, ՌԴ ղեկավարը նշել է, որ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը միջազգային իրավունքի խախտում է: Պուտինը սպառնացել է, որ փաստաթղթի՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվելու ու օրենք դառնալու դեպքում, Ռուսաստանը կդիմի համարժեք քայլի:
«Առայժմ մենք շատ զուսպ ու համբերատար ենք, բայց կգա մի պահ, երբ պատասխան տալու անհրաժեշտություն կլինի: Հնարավոր չէ անվերջ հանդուրժել մեր երկրի նկատմամբ իրականացվող լկտիությունը: Նման մոտեցումն անընդունելի է՝ դա միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի խախտում է»,-ասել է Պուտինն իր ֆինն գործընկեր Սաուլի Նիինիստոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Այնուհանդերձ՝ ՌԴ ղեկավարը չի մանրամասնել, թե ինչպես է Ռուսաստանը պատասխանելու ԱՄՆ-ին:
Աղբյուրը, հիմնվելով քաջատեղյակ աղբյուրների վրա, չի բացառում, որ Մոսկվան կարող է երկրից արտաքսել ամերիկացի դիվանագետներին, առգրավել նրանց դիվանագիտական գույքը, խստացնել Ռուսաստանում գործող ամերիկյան ընկերություններին ներկայացվող պահանջները, դադարեցնել հարստացված ուրանի արտահանումն ԱՄՆ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների Սենատը, հավանություն տալով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին, նախագահ Դոնալդ Թրամփին դրել է անհարմար դրության մեջ ու փաստացի ստիպել նրան կամ ավելի կոշտ դիրքորոշում ունենալ Մոսկվայի նկատմամբ, կամ էլ վետոյի իրավունք կիրառել օրինագծի դեմ՝ բարկացնելով հանրապետական կուսակիցներին:
Սենատի կողմից ընդունված օրինագիծն ի չիք դարձրեց Թրամփի բոլոր հույսերն առ այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի է կարգավորել:
Օրինագիծը, որի դրույթներից մեկի համաձայն՝ Թրամփը հնարավորություն չի ունենա մեղմել նախկինում Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, այժմ ուղարկվելու է Սպիտակ տուն, որպեսզի Թրամփը կա՛մ ստորագրի, կա՛մ վետո կիրառի դրա դեմ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01