Ադրբեջանը մինչև 2017թ. հուլիսի 1-ը միջազգային ֆինանսական, բանկային և այլ վարկային կազմակերպությունների հետ կնքել է ընդհանուր առմամբ 11,2 մլրդ դոլարի վարկային համաձայնագրեր, ինչը 2017-ի հունվարի 1-ի համեմատ 285,4 մլն դոլարով կամ 2,6 տոկոսով ավելի է:
Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Պարտապան կազմակերպությունների տրամադրած տեղեկությունների համաձայն` 2017-ի հունվարի 1-ից հետո կնքված վարկային համաձայնագրերի արդյունքում 2017-ի 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի ընդհանուր արտաքին պարտքն ավելացել է 193,5 մլն դոլարով կամ 2,8 տոկոսով` կազմելով 7,1 մլրդ դոլար:
Օգտագործված կամ պետական պարտք համարվող վարկերի արդյունքում Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 18,2 տոկոսը, իսկ մեկ շնչին հասնող արտաքին պարտքը կազմում է 1232,1 մանաթ:
2017-ի հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքի արտարժույթային պատկերը հետևյալն է` «Արտարժույթի միջազգային հիմնադրամի հատուկ փոխառության իրավունքները» 7,6 տոկոս, դոլարով պարտքը կազմում է 75,4 տոկոս, եվրոյովը` 13 տոկոս, չինական յուանով` 2,5 տոկոս, այլ արժույթներով` 1,5 տոկոս: Ադրբեջան ներգրավված վարկերի 32 տոկոսը կազմում են ֆիքսված տոկոսադրույքով վարկերը, 68 տոկոսը` փոփոխական տոկոսադրույքով վարկերը:
Ադրբեջանի արտաքին պարտքի 57,9 տոկոսը հաշվետու ժամանակաշրջանից հետո 10 տարի ժամկետով են, 12,38 տոկոսը` 20 տարի ժամկետով, 4,1 տոկոսը` 20 տարուց ավելի ժամկետով:
2017-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 20,4 տոկոսը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47