Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը նստացույց է անցկացնում երկրի խորհրդարանում «Քուրդիստան» և «քրդական նահանգներ» արտահայտություններն արգելող օրինագծի դեմ, հայտնում է թուրքական diken.com.tr կայքը։
Նշենք, որ նույն օրենքը դրամական տույժ է նախատեսում Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելու համար։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստված և խորհրդարանում պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթ էր առաջադրվել, որը ձայների մեծամասնությամբ ընդունվեց Մեջլիսի կողմից։
Քրդամետ կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրը նսատցույցի ընթացքում հայտարարել է, որ ընդդիմությունը չի պատրաստվում ենթարկվել ընդունված օրինագծին և շարունակելու են «դեպքերն իրենց անուններով կոչել»։
«Քրդին քուրդ, Քուրդիստանին Քուրդիստան, Դերսիմի կոտորածին կոտորած ենք շարունակելու ասել», - հայտարարել է Բայդեմիրը։
Ընդ որում՝ նստացույցին մասնակից քուրդ պատգամավորները շրջանցել են Հայոց ցեղասպանություն եզրույթն արգելող կետն ու առանձին հայտարարությամբ հանդես չեն եկել հարցի շուրջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ամիսներ առաջ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ցեղասպանություն եզրույթի կիրառման համար զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։
tert.am
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
10:03
19:04
18:35
18:17
18:08
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
11:34 09.07.25
19:04 09.07.25
11:45 10.07.25
11:23 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03