ՀՀ հարկային ծառայությունը հրապարակել է 2017 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 24 մլրդ 469 մլն 362,5 հազ. դրամի հարկ:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 14 մլրդ 608 մլն 660 հազար դրամ:
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, պետական բյուջե է վճարել 11 մլրդ 880 մլն 294.6 հազար դրամ:
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Ալեքս Հոլդինգը ընկերությունը նշված ժամանակահատվածում պետբյուջե է վճարել 11 մլրդ 263 մլն 740 հազ. դրամի հարկեր և տուրքեր`հայտնվելով խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում:
Առաջին հնգյակը եզրափակում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ պետբյուջե վճարելով 9 մլրդ 751 մլն 468 հազ. դրամ:
2017թ-ի առաջին կիսամյակում իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը (8 մլրդ 163 մլն դրամ 962.3 հազար դրամ), ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը (6 մլրդ 187 մլն 544.1 հազար դրամ), ութերորդում հորիզոնականում Թեղուտն է, որի վճարած հարկերի ծավալը կազմում է 6,02 մլրդ դրամ, իսկ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը զբաղեցնում է իններորդ տեղը՝ 5.35 մլրդ դրամով: Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ պետական բյուջե վճարելով 5 մլրդ 126 մլն 104.7 հազար դրամ:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03