«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ընդամենը վերջերս՝ 2017-ի մայիսին, Փրկարար ծառայության պետի տեղակալ նշանակված Կարապետ Հրաչիկի Մարգարյանը 1992-2014թթ․ աշխատել է զինված ուժերում՝ որպես զորամասի շտաբի պետ, հրամանատար։ Ապա տեղափոխվել է ԱԻՆ՝ զբաղեցնելով Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի տեղակալի, քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ-քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պետի պաշտոնը։ Դավիթ Տոնոյանի նախարար նշանակվելուց հետո նշանակվել է ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ եւ այդ պաշտոնում աշխատել 2017թ․ փետրվարից մինչեւ մայիս, ապա անմիջապես նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
ԱԻՆ-ում թռիչքային առաջընթաց ապրած Կարապետ Մարգարյանը, սակայն, պարզվում է, դատվել է, այն էլ՝ ծանր հոդվածով՝ ՊՆ-ին 9 մլն․ 793 հազար 834 ՀՀ դրամի նյութական վնաս պատճառելու համար։ 2015թ․ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում է քննվել այդ գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատար, գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանին, ով մի խումբ ՊՆ աշխատակիցների հետ 2010 թ․ ապրիլի 6-ից մինչեւ 2013 թ․ օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում զորամասին ամրակցված ավտոմեքենաների վերաբերյալ լրացված ուղեգրերում հավելագրումներ կատարելու եղանակով դուրս է գրել զորամասին հատկացված 1.656.529,74 ՀՀ դրամ արժողությամբ 4.608,84 լիտր դիզվառելիք եւ 8.137.304,54 ՀՀ դրամ արժողությամբ 19.983,91 լիտր ռեգուլյար տեսակի ավտոբենզին։
Բանակից կատարված գողության համար նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման հինգուկես տարի ժամկետով, սակայն, չգիտես ինչու՝ առանց գույքի բռնագրավման։ Ավելին՝ պատիժն էլ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 4 տարի ժամկետով, իսկ խափանման միջոց ստորագրությունը թողնվել է անփոփոխ։ Բայց որ ամենասարսափելին է՝ հանցանք գործած, պետությունից կատարած յուրացման համար դատված, դատվածությունը չմարած անձին ոչ թե ազատել են աշխատանքից, այլ ՊՆ-ից տեղափոխել ԱԻՆ ու պաշտոնն էլ բարձրացրել»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01